Haikyuu!!

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Haikyuu!!
ճապ.՝ ハイキュー!!
Ժանրկատակերգա-դրամատիկական անիմե և մանգա[1][2][3][…], spokon? և sports manga?
Երկիր Ճապոնիա[1][2]
Թվական2014
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

«Haikyuu!!» (ճապ.՝ ハイキュー!!), սպորտային մանգա վոլեյբոլի մասին, որի հեղինակն է Հարուիտի Ֆուրուդատեն։ Մանգան թողարկվել է 2012 թվականի փետրվարից մինչև 2020 թվականի հուլիսը Weekly Shonen Jump ամսագրում և հրապարակվում է առանձին գլուխներով՝ տանկոբոնների հետ միասին, որոնք հրատարակում է Shueisha հրատարակչությունը։ Առաջին անգամ պատմությունը ներկայացվել և հրապարակվել է վանշոտի տեսքով Shueisha հրատարակչության Jump NEXT! ամսագրում մինչև ամբողջական թողարկումը։ 2019 թվականի մարտի դրությամբ Ճապոնիայում թողարկվել է այդ մանգայի արդեն երեսունվեց հատոր[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոյո Հինատան միջնակարգ դպրոցի աշակերտ է, որը պատահաբար հեռուստացույցով տեսնում է ազգային առաջնության խաղը, որից հետո սկսում է սիրել վոլեյբոլը։ Հինատան որոշում է նմանվել այն հայտնի խաղացողին, որին նա տեսել է հեռուստացույցով։ Հինատան ունենում է «փոքրիկ հսկա» մականունը ցածրահասակ լինելու պատճառով[5]։ Շուտով նա ստեղծում է վոլեյբոլի ակումբ դպրոցում, որտեղ սկսում է ինքնուրույն պրակտիկա։ Մասնակիցների բացակայության պատճառով ակումբը վերածվում է խմբակի, սակայն միջնակարգ դպրոցի վերջին տարում խմբակ է մտնում ևս հինգ մարդ, և Հինատան որոշում է վոլեյբոլի թիմ ստեղծել ու մասնակցել մրցաշարի։ Մրցաշարին մեկնում է երեք առաջնեկներից բաղկացած թիմը, որոնք դեռ լիովին չեն սովորել վոլեյբոլի կանոնները։ Առաջին մրցաշարում թիմը պարտվում է, քանի որ նրանք խաղում էին Կիտագավա Դայթի դպրոցի դեմ, որը հայտնի է իր ուժեղ խաղով և հայտնի խաղացող Տոբիո Կագեյամայով, որը ստացել է «հարթակի արքա» մականունը։ Չնայած պարտությանը, Հինատան ցույց է տալիս իր աներևակայելի բարձր թռիչքները, որոնք հետաքրքրում են Տոբիոյին։ Չպատրաստվելով ընդունել պարտությունը, Շոյոն երդվում է հաղթել և գերազանցել Կագեյամային։ Կարասունո ավագ դպրոց տեղափոխվելուց հետո Հինատան հանդիպում է իր վաղեմի մրցակցին։ Առաջին մի քանի օրերին նրանք շատ լարված հարաբերություններ են ունենում, բայց հետո նրանք ընդհանուր լեզու են գտնում, և նրանց կյանքը սկսում է շատ արագ փոխվել դեպի լավը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Haikyu!!»-ն հիմնականում ստացել է դրական արձագանքներ։ 2020 թվականի մայիսին մանգան հրատարակվել է 38 միլիոն օրինակով՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը Weekly Shonen Jump-ում թողարկվող սերիաների շարքում[6]։

2016 թվականին մանգան հաղթել է շոնեն կատեգորիայում՝ Shogakukan 61-րդ մրցանակի համար[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AniList — 2013.
  2. 2,0 2,1 MangaDex — 2018.
  3. MangaUpdates — 2004.
  4. «Shueisha's online Book Navi listing» (ճապոներեն). Shueisha. Վերցված է 25 марта, 2014-ին.
  5. Douresseaux, Leroy. (2016 թ․ հուլիսի 29). «Haikyu!! Volume 1 manga review» (անգլերեն). ComicBookBin. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Weekly Shonen Jump». Twitter. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
  7. «Haikyu!!, My Love Story!!, Sunny Win Shogakukan Manga Awards». Anime News Network. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Haikyuu!!» հոդվածին։