H-գործակից
h-գործակիցը ցուցանիշ է, որը փորձում է միաժամանակ չափել գիտնականի կամ պրոֆեսորի հրատարակված աշխատանքների արդյունավետությունն ու ազդեցության գործոնը:
Ցուցանիշը հիմնված է գիտնականի ամենաշատ հղումներով հոդվածների բազմության և ուրիշ հրատարակումներում դրանց մեջբերման քանակի վրա: Գործակիցը կարող է կիրառվել նաև գիտնականների խմբի՝ բաժնի, համալսարանի, երկրի արդյունավետության և ազդեցության գնահատման համար: H-գործակցի գաղափարը 2005թ-ին առաջարկել է ամերիկացի ֆիզիկոս Ջորջ Հիրշը (Սան Դիեգոյի համալսարան, Կալիֆորնիա), որպես գործիք` գնահատելու համար տեսական ֆիզիկայում զբաղված ֆիզիկոսների աշխատանքը և այն երբեմն անվանում են Հիրշի գործակից կամ Հիրշի թիվ: [1]
Սահմանումը և նպատակը [խմբագրել]
Գործակիցը հիմնված է տվյալ հետազոտողի հրատարակումների ստացած մեջբերումների վրա: Հիրշը գրում է. Գիտնականն ունի h գործակից, եթե նրա Np հոդվածներից 'h'-ը յուրաքնչյուրն ունի ամենաքիչը h մեջբերում և մնացած (Np − h) հոդվածներից յուրաքանչյուրի մեջբերումների քանակը չի գերազանցում h-ը:
Այլ կերպ ասած, h գործակցով գիտնականը հրատարակել է h հոդված, որոնցից յուրաքանչյուրն այլ հոդվածներում հիշատակվել են առնվազն h անգամ:[2] Այսպիսով, h գործակիցը միաժամանակ արտահայտում է և հրատարակված հոդվածների քանակը և յուրաքանչյուր հոդվածի հիշատակումների քանակը: Գործակիցը մշակվել է կատարելագործելու գնահատման այնպիսի պարզ միջոցները, ինչպիսիք են` մեջբերումների կամ հրատարակումների քանակը: Գործակիցը լիովին աշխատում է միայն միևնույն բնագավառում աշխատող գիտնականներին համեմատելու համար: Մեջբերումների քանակը գիտության տարբեր բնագավառների համար էապես տարբեր է:
h գործակիցը այլընտրանք է ավելի վաղ ընդունված` ամսագրի ազդեցության գործոնի միջոցով կոնկրետ հետազոտողի աշխատանքները գնահատելու մեթոդին: Քանի որ h գործակցում հաշվի են առնվում միայն մեծ թվով հղված հոդվածները, ուստի այն որոշելը համեմատաբար պարզ պրոցես է: Հիրշը ցույց է տվել, որ պարգևներ ստացած գիտնականների համար , ինչպես օրինակ Գիտությունների ակադեմիայի անդամ կամ Նոբելյան մրցանակակիր, h-ը շատ կանխատեսելի արժեք ունի:
Ֆիզիկայում միջին արդյունավետության գիտնականը պետք է ունենա իր աշխատած տարիների թվին հավասար h, մինչդեռ կենսաբժշկական գիտնականներինը ձգտում է ավելի բարձր արժեքների: h գործակիցը աճում է հղումների կուտակմանը զուգընթաց, ուստի այն կախված է հետազոտողի 'գիտական տարիքից':
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Hirsch, J. E. (15 November 2005). «An index to quantify an individual's scientific research output». PNAS 102 (46): 16569–16572. doi:. PMID 16275915. Bibcode: 2005PNAS..10216569H.
- ↑ McDonald, Kim (8 November 2005)։ «Physicist Proposes New Way to Rank Scientific Output»։ PhysOrg։ http://www.physorg.com/news7971.html։ Վերցված է 13 May 2010։