Fertőrákos mithraeum

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաճար

Տաճարը 2005 թվականին
ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Շինության տեսակհեթանոսական տաճար
Կարգավիճակպահպանվող տարածք
Քարտեզ
Քարտեզ

Fertőrákos Mithraeum, հռոմեկան աստված Միտրայի տաճարն է, որը գտնվում է հունգարական Ֆերտարակոս քաղաքում (Դյոր-Մոշոն-Շոպրոն մարզում)։ Տաճարը հայտնի է որպես «mithraeum», կառուցված է ըստ տիպիկ պլանի` նարտեսք, որին հաջորդում է տաճարի հիմնական սենյակը, որը բաղկացած է կենտրոնական նավից, որի երկու կողմերում կան նստարաններ[1][2]։ Միտրայի սրբավայրը մեծ նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ Հունգարիայի տարածքում այսօր հայտնի է միայն չորս նման շինություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտրայի պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքին Միտրայի անունը և որոշ առասպելներ մեծ տարածում էին գտել II-ից IV-րդ դարերում Հռոմեական կայսրությունում, սակայն այս աստվածության դավանությունը «գաղտնի» էր պահվում։ Կրոնական դոկտրինաները քիչ էին հայտնի նրանց, ովքեր հաղորդակից չէին կրոնին, քանի որ «աստծո գաղտինիությունը» բացվում էր յոթ փուլերից հետո միայն։ Այս փուլերից յուրաքանչյուրը պահանջում էր ընտրյալների համապատասխան նախաձեռնություն։ Միտրայի պաշտամունքը պահպանել է իր ազդեցությունը նույնիսկ Կոստանդիանոս I-ի արքունիքում, որի համար այս պաշտամունքի հետևորդները լրջագույն հակառակորդներից մեկն էին համարվում։

Սրբավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի հիմնական տարածքը երկայնական ուղղությամբ բաժանված է երկու մասի՝ նեղ նարատեսք և հիմնական շենքը, որը բաղկացած է կենտրոնական նավից, որի երկու կողմերում կան նստարաններ։ Շինության չափսերը այնքան էլ մեծ չեն, և այն կարող է տեղավորել իր մեջ 18-20 մարդ միառժամանակ։

Տաճարում հայտանբերվել են՝ երկու քարե առյուծներ, մոմակալներ, մետաղադրամներ և մարդկային մնացորդներ։ Մարդկային հուղարկավորությունները բնորոշ չեն Միտրայի սրբավայրերին, ուստի հետազոտողները միակարծիք չեն իրենց տեսակետներում, արդյոք ունեին այդ հուղարկավորությունները կապ Միտրայի պաշտամունքի հետ, թե ավելացել են ավելի ուշ։ Համաձայնությունը կայացվել է միայն մեկ հարցում, որ տաճարում մարդկային զոհաբերություններ կրոնական նկատառումներից ելնելով չեն կատարվել։

Համարվում է, որ տաճարը կառուցվել է III-րդ դարի սկզբին, որը հաստատվում է հայտնաբերված փորագրությունների և մետաղադրամների միջոցով։ Միտրայի տաճարը համաձայն կայսր Գրացիանի հրամանի պետք է քանդվեր, բայց Fertőrákos mithraeum-ը երջանիկ պատահականությամբ գտնվում էր այնքան «մեկուսացված վայրում», որ պարզապես այն լքվեց, իսկ ժամանակի ընթացքում այն թաղվեց հողի և բուսականության տակ։ Մեկ այլ պատահականությամբ այն հայտնաբերվեց 1500 թվականին։

1866 թվականի հուլիսին քարագործ György Malleschitz հայտնաբերեց տաճարը։ Նա նաև ձեռնարկեց պեղումներ իրականացնելու փորձ, բայց ցավոք, ոչ այնքան պրոֆեսիոնալ և շուտով նրա հետազոտությունները հետաքրքրություն առաջացրեցին (այդ թվում տեղի իշխանությունների կողմից) և պեղումներին միացան նաև հնագետները։ Հայտնաբերված քարե մնացորդները տեղափոխվեցին Շոպրոն, իսկ շենքի վրա, պահպանման նպատակով, կառուցվեց տանիք, այն պահպանեց կառույցը մինչև 1990-ական թվականները, երբ այն փոխարինվեց նորով։ Այսօր տաճարի տարածքը բաց է այցելությունների համար։

Պեղումներ և վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտրայի սրբավայրը մինչև 1990 թվականը մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում հնագետների մոտ, բայց մի շարք հրատարակություններից հետո, 1990-1991 թվականներին պեղումները իրականացնելու և սրբավայրը հետազոտելու ֆինանսվարման հնարավորություն հայտնվեց։ 1992 թվականի տեղի ունեցավ տաճարի ռեստավրացիա, և այդ ժամանակ էլ քարերի մնացորդներից, որոնք պահպանվում էին Շոպորնի թանգարանում, կատարվեցին կրկնորինակումներ, որոնք տեղադրվեցին սրբավայրում։

Այսօր այն հանդիսանում է՝ պետության կողմից պահպանվող հուշարձան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Éri István Fertőrákos, Mithraeum / Gabriella Gabrieli. — Budapest: Tájak-Korok-Múzeumok Egyesület, 1993. — 452 с. — ISBN 963-555-895-3
  • Bán, János Fertőrákos ősi múltja, Fertőrákos politikai, gazdasági, egyházi és kulturális története, sajtó alá rendezte = Die politische, wirtschaftliche, geistliche und kulturelle Geschichte von Kroisbach / Wild Róbert. — Kroisbach: Deutsche Selbstverwaltung, 2001. — 160 с. — ISBN 963-00-6537-1