Father of All Motherfuckers

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Father of All Motherfuckers
Green Day ստուդիական ալբոմ
ԹողարկվածՓետրվարի 7, 2020 (2020-02-07)
Ձայնագրված2019
Ժանրռոք, ալտերնատիվ ռոք, փոփ փանկ
Տևողություն26:16[1]
Լեզուանգլերեն
ԼեյբլReprise
ՊրոդյուսերButch Walker?
Green Day-ի ալբոմների ժամանակագրություն
Revolution Radio Father of All Motherfuckers

«Father of All Motherfuckers» (նաև հայտնի է Father of All... ցենզուրային տարբերակորվ), Green Day ամերիկյան ռոք խմբի 13-րդ ստուդիական ալբոմ, որը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 7-ին Reprise Records-ում[2][3]։ Այն դեբյուտել է UK Albums Chart և ARIA Albums Chart չարթերի առաջին հորիզոնականներին։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ խմբի ֆրոնտմեն Բիլլի Ջո Արմսթրոնգի, ալբոմը «Նոր, սոուլ, մոթաուն, գլեմ և մանիք հնչողություն ունի։ Փանկեր և ֆրիկներ»։ Այն նաև ասել է, որ տեքստերը «հավաքույթի կյանքի ԵՎ մահվան» և «թքած ունենալու ապրելակերպի» մասին են[1]։ 26 րոպե և 16 վայրկյան տևողությամբ, սա Green Day-ի ամենակարճատև ալբոմն է։

Շապիկը ներառում է այն նույն պատկերը, որը ներառել է խմբի 2004 թվականի American Idiot ալբոմը։ Այնուամենայնիվ, նռնակ պահող ձեռքը սպիտակ գույնի փոխարեն ներկված է շագանակագույն և ավելի է մեծացված։ Ալբոմի ամբողջական անվանումը գրված է ձեռքի վրա, իսկ «լակոտներ» բառը թաքնված է միաեղջյուրի պատկերով։ Ալբոմի սահմանափակ տարբերակում օգտագործվում է շապիկի այլընտրանքային տարբերակը, որում բացակայում է միաեղջյուրը։

Սինգլներ և գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Father of All...»-ը, թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին[4]։ Տեսահոլովակը թողարկվել է սեպտեմբերի 19-ին[5]։ «Fire, Ready, Aim»-ը թողարկվել է հոկտեմբերի 9-ին, որպես Հոկեյի ազգային լիգայի (NHL) բացման պաշտոնական երգ։ Այն ալբոմի երկրորդ սինգլն է[6][7]։

Ալբոմի երրորդ սինգլը[8]՝ «Oh Yeah!»-ը, թողարկվել է 2020 թվականի հունվարի 16-ին, տեսահոլովակի հետ միասին[9]։ Երգի անվանումը և կրկներգի սեմփլը վերցրած են Ջոան Ջետի «Do You Wanna Touch Me» երգի քավեր տարբերակից։ Տեղյակ լինելով սեռական բռնության մասին վերջին նորություններից, խումբը նշել է, որ «Oh Yeah!»-ի վաճառքից ամբողջ գումարը գնալու է Rape, Abuse & Incest National Network-ին և International Justice Mission-ին՝ դրա դեմ պայքարելու համար[10]։

Թվային հարթակների վրա ալբոմի թողարկման օրը լույս է տեսել նաև «Meet Me on the Roof» երգի տեսահոլովակը, որին, որպես աստղային հյուր, մասնակցել է Գեյթեն Մատարացոն[11]։

Ալբոմի աջակցության համար, խումբը հայտարարել է Hella Mega Tour շրջագայության մասին՝ Fall Out Boy-ի և Weezer-ի հետ[12]։ Սկզբնապես այն նախատեսված էր 2020 թվականի մարտին, սակայն, այժմ նա պետք է սկսվի 2020 թվականի մայիսին՝ Ասիայում մի քանի համերգների ուշացումից հետո[13]։

Քննադատների գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Metacritic կայքում «Father of All Motherfuckers»-ը ստացել է 69 միավորներ 100-ից՝ հիմնված 22 հրատարակությունների վրա։

Kerrang! ամսագիրը գնահատել է ալբոմը հինգից չորս աստղ, ասելով, որ «Father of All Motherfuckers-ը մի ուրիշ ստորագրություն է խմբի, որը միշտ հրաժարվում էր անել այն, ինչ նրանից սպասում էին։ Եվ այն շատ լավն է սկզբից մինչև վերջ»։ Rolling Stone-ից Ջոն Դոլանը նույնպես ալբոմին չորս աստղ է տվել, անվանելով այն Green Day-ի ամենազվարճալի ալբոմներից մեկը, և գրելով․ «Father of All...-ը ռոք հիշողության վերականգման փորձ է, որը ապացուցում է, որ այն, ինչ դուք լսում էիք 13 տարեկանում մեքենայում նստած, կարող է ազդեցություն թողել ձեր ամբողջ կյանքի վրա»։ Q ամսագիրը՝ համեմատելով այն նախորդ աշխատանքների հետ, ասել է․ «Father of All...-ը, իհարկե, այն չէ, ինչ սպասվում էր 2009 թվականի 21st Century Breakdown-ից հետո, սակայն, անհնար է հերքել, որ այն ստիպում է 30 րոպե ժպիտով քայլել այն լսելուց հետո»[14]։

Entertainment Weekly-ն ալբոմը գնահատել է C-, ասելով «Լավագույն դեպքում, ալբոմը կարող է հնչել պարային հավաքույթների ժամանակ, սակայն սա այն չէ, ինչ մենք ուզում ենք»։ musicOMH-ից Ռոս Հորթոնը մեկ աստղ է տվել ալբոմին, սարսափելի անվանելով այն[15]։ Sputnikmusic-ն ալբոմին տվել 1․5 5-ից, ասելով, որ «ալբոմը թեժ խառնաշփոթ է, որը քանդում է բոլոր հույսերը, որ Green Day-ը նորից կվերածվի մի խմբի, ում արժե լսել»[16][17][18]։

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Father of All Motherfuckers»-ը դեբյուտել է Billboard 200-ի չորրորդ հորիզոնականին՝ 48000 վաճառված օրինակներով։ Այն Green Day-ի 11-րդ ալբոմն է, որ ընդգրկվել է ԱՄՆ-ի չարթերի լավագույն տասնյակում[19]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Father of All...»   2:31
2. «Fire, Ready, Aim»   1:52
3. «Oh Yeah!»   2:51
4. «Meet Me on the Roof»   2:39
5. «I Was a Teenage Teenager»   3:45
6. «Stab You in the Heart»   2:10
7. «Sugar Youth»   1:55
8. «Junkies on a High»   3:06
9. «Take the Money and Crawl»   2:09
10. «Graffitia»   3:18
26:16
Ճապոնական հրատարակություն[20]
# Անվանում Տևողություն
11. «Bang Bang»    

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Green Day[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաթչ Ուոքեր՝ արտադրություն, ինժեներինգ
  • Քրիս Դագան՝ արտադրություն, միքսինգ, ինժեներինգ
  • Թոդ Սթոփերա՝ ինժեներինգի օգնական
  • Չադ Բլեյք՝ միքսինգ
  • Էլին Բ․՝ միքսինգի օգնական
  • Բրայան Լյուսի՝ մասթերինգ
  • Նաթանիել Մելա՝ հարվածայինների մշակում
  • Էնդրյու Բաշեր՝ կիթառի մշակում
  • Քրիս Բիլհեյմեր՝ դիզայն
  • Փամելա Լիթքի՝ լուսանկարչություն

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2020) Բարձրագույն հորիզոնական
Australian Albums (ARIA)[21] 1
Austrian Albums (Ö3 Austria)[22] 2
Belgian Albums (Ultratop Flanders)[23] 11
Belgian Albums (Ultratop Wallonia)[24] 7
Canadian Albums (Billboard)[25] 6
Czech Albums (ČNS IFPI)[26] 59
Dutch Albums (MegaCharts)[27] 15
Finnish Albums (Suomen virallinen lista)[28] 14
French Albums (SNEP)[29] 34
Hungarian Albums (MAHASZ)[30] 2
Italian Albums (FIMI)[31] 9
Japanese Albums (Oricon)[32] 9
New Zealand Albums (RMNZ)[33] 5
Norwegian Albums (VG-lista)[34] 12
Polish Albums (ZPAV)[35] 28
Portuguese Albums (AFP)[36] 3
Scottish Albums (OCC)[37] 1
Spanish Albums (PROMUSICAE)[38] 7
Swedish Albums (Sverigetopplistan)[39] 19
Swiss Albums (Schweizer Hitparade)[40] 1
UK Albums (OCC)[41] 1
US Billboard 200[19] 4
US Top Rock Albums (Billboard)[42] 1
US Rolling Stone Top 200[43] 6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Daley, Rhian (2019 թ․ սեպտեմբերի 13). «Green Day's 2020 album 'Father Of All...' – tracklist, release date, artwork, and everything we know so far». NME. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. «Green Day Announce New Album, Father Of All…, And Stream Title-Track». Kerrang!. 2019 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Trendell, Andrew (2019 թ․ սեպտեմբերի 10). «Green Day, Fall Out Boy and Weezer all drop new songs as they announce joint tour». NME. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. Evan Minsker. «Green Day Announce New Album, Share New Song "Father of All...": Listen». Pitchfork. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. Althea Legaspi (2019 թ․ սեպտեմբերի 19). «Green Day's New 'Father of All...' Video: Watch». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  6. «Hear Green Day's Clap-Along New Song 'Fire, Ready, Aim'». Loudwire.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  7. «Listen to Green Day's New Single, Fire, Ready, Aim». Kerrang!.
  8. «Butch Walker». Instagram.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. (January 16, 2020). "Green Day Have Dropped A Brand-New Song, Oh Yeah!". Kerrang!. Retrieved January 16, 2020.
  10. (January 16, 2020). "Green Day launch video for new single". Louder Sound. Retrieved January 16, 2020.
  11. «Watch Stranger Things' Dusting in the new Green Day video». Kerrang.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. Greene, Andy (2019 թ․ սեպտեմբերի 10). «Green Day, Weezer, Fall Out Boy Announce 2020 'Hella Mega' Stadium Tour». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  13. Legaspi, Althea (2020 թ․ փետրվարի 28). «Green Day Postpone Asia Tour Dates Due to Coronavirus Concerns». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  14. Perry, Andrew (March 2020). «Let the Good Times Roll». Q. էջ 112.
  15. Horton, Ross (2020 թ․ փետրվարի 15). «Green Day – Father of All...». musicOMH. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  16. sputnik
  17. Earp, Joseph (2020 թ․ փետրվարի 12). «Green Day's New Album Is Getting Some Downright Brutal Reviews». Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  18. Fantano, Anthony (2020 թ․ փետրվարի 10). «Green Day - Father of All Motherfuckers». Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  19. 19,0 19,1 Caulfield, Keith (2020 թ․ փետրվարի 16). «Roddy Ricch Returns to No. 1 for Fourth Week on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  20. «Father of All... / ファザー・オブ・オール…». Warner Music Japan. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.
  21. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2020 թ․ փետրվարի 17. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  22. "Green Day – Father of All..." (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved February 20, 2020.
  23. "Green Day – Father of All..." (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved February 15, 2020.
  24. "Green Day – Father of All..." (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved February 15, 2020.
  25. «Eminem Has No. 1 Album For 4th Week». FYIMusicNews. Վերցված է February 18, 2020-ին.
  26. "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 202007 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved February 18, 2020.
  27. "Green Day – Father of All..." (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved February 14, 2020.
  28. "Green Day: Father of All..." (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved February 16, 2020.
  29. «Top Albums (Week 7, 2020)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. "Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista – 2020. 7. hét" (in Hungarian). MAHASZ. LightMedia. Retrieved February 22, 2020.
  31. «Album – Classifica settimanale WK 7 (dal 7.2.2020 al 13.2.2020)» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. "Oricon Top 50 Albums: 2020-02-17" (in Japanese). Oricon. Retrieved February 12, 2020.
  33. «NZ Top 40 Albums Chart». Recorded Music NZ. 2020 թ․ փետրվարի 17. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  34. «VG-lista – Topp 40 Album uke 7, 2020». VG-lista. Վերցված է February 15, 2020-ին.
  35. "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry. Retrieved February 20, 2020.
  36. "Green Day – Father of All...". Portuguesecharts.com. Hung Medien. Retrieved February 21, 2020.
  37. "20200214 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved February 15, 2020.
  38. «Top 100 Albumes – Semana 7: del 7.2.2020 al 13.2.2020» (Spanish). Productores de Música de España. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «Veckolista Album, vecka 7». Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  40. "Green Day – Father of All...". Swisscharts.com. Hung Medien. Retrieved February 19, 2020.
  41. "20200214 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved February 15, 2020.
  42. "Green Day – Chart history" Billboard Top Rock Albums for Green Day. Retrieved February 19, 2020.
  43. «Top 200 Albums». Rolling Stone. 2020 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.