Einsamkeit (գերմ.՝ Միայնություն), շվեյցարական«Լակրիմոսա» խմբի երկրորդ պաշտոնական ալբոմն է, թողարկվել է 1992 թվականին Թիլո Վոլֆին պատկանող Hall of Sermon ձայնագրման ստուդիայում[2]։ «Einsamkeit»-ը, ինչպես և խմբի առաջին «Angst» ալբոմը դարկվեյվ ուղղվածությամբ է պատրաստվել, սակայն ի տարբերություն առաջին ալբոմի, ձայնագրության ընթացքում Թիլո Վոլֆը, բացի սինթեզատորից, որոշել է օգտագործել նաև կենդանի երաժշտական գործիքներ, որի համար հրավիրվել են այլ երաժիշտներ։
Ալբոմի շապիկը ևս Թիլո Վոլֆի ստեղծագործությունն է, որը իրենից ներկայացնում է սև-սպիտակ նկար, որի կենտրոնում ծաղրածու է պատկերված։