Satura (գերմ.՝ Խառնուրդ), շվեյցարական«Լակրիմոսա» խմբի երրորդ պաշտոնական ալբոմն է, թողարկվել է 1993 թվականին Թիլո Վոլֆին պատկանող Hall of Sermon ձայնագրման ստուդիայում[2]։ «Satura»-ն խմբի առաջին ալբոմն է, որտեղ ներկա է գոթիկ մետալի հնչյունները, բայց ընդհանուր առմամբ պատրաստվել է դարկվեյվ ոճում։ Նույնանուն երգի համար նկարահանվել է տեսահոլովակ։
Ալբոմի թողարկումից հետո խումբը հրապարակեց իր առաջին՝ «Alles Lüge» սինգլը, որը նաև տեղ է գտել ալբոմի արտասահմանյան թողարկումներում[3][4]։