Drop That Kitty

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Drop That Kitty»
«Drop That Kitty» սինգլի շապիկը (Ty Dolla Sign-ի, Չարլի ԷքսՍիԷքսի և Թինաշե, )
Ty Dolla Sign-ի, Չարլի ԷքսՍիԷքսի և Թինաշեի սինգլը
ԹողարկվածՓետրվարի 17, 2015 (2015-02-17)
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրԷլեկտրո հոփ
Տևողություն3:36
ԼեյբլAtlantic Records
ՊրոդյուսերStargate, Cashmere Cat
Ty Dolla Sign-ի սինգլների ժամանակագրություն
«Twerk It»
(2015)
«Drop That Kitty»
(2015)
«Do Ya»
(2015)
Չարլի ԷքսՍիԷքսի սինգլների ժամանակագրություն
«Doing It»
(2015)
«Drop That Kitty»
(2015)
«Famous»
(2015)
Թինաշեի սինգլների ժամանակագրություն
«Body Language»
(2014)
«Drop That Kitty»
(2015)
«All Hands on Deck»
(2015)

«Drop That Kitty», ամերիկացի հիփ հոփ երգիչ Ty Dolla Sign-ի երգը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև անգլիացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսը և ամերիկացի երգչուհի Թինաշեն։ Այն որպես սինգլ թողարկվել է 2015 թվականի փետրվարի 17-ին[1]։ Երգի պրոդյուսերներն են Stargate դուետը և Cashmere Cat-ը։

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերը այն համեմատել են ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի «Fancy» երգի հետ[2], որում Չարլի ԷքսՍիԷքսը նույնպես ունեցել է իր մասնակցությունը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին Ty Dolla Sign-ը հայտարարում է, որ իր դեբյուտային ալբոմի համար համագործակցել է երգչուհիներ Չարլի ԷքսՍիԷքսի և Թինաշեի հետ։ Հաջորդ ամիս համացանցում հայտնվում են տեսահոլովակի նկարահանման ընթացքի լուսանկարները, որոնցից մի քանիսում երևում են նաև ռեփեր Վիզ Խալիֆան և երգչուհի Կեկե Պալմերը[3]։ Երգի պրեմիերան կայանում է փետրվարի 16-ին[4], իսկ հաջորդ օրը այն թողարկվում է որպես սինգլ[1]։ Չնայած ի սկզբանե երգը պետք է ընդգրկվեր Թայի «Free TC» ալբոմում, սակայն ավելի ուշ դուրս մնաց ալբոմի վերջնական երգացանկից։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Շոմի Փաթուերին, նկարահանվել է 2015 թվականի փետրվարին Լոս Անջելեսում[3]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է ապրիլի 15-ին, 2015[5]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 12-ին Ty Dolla Sign-ը, Չարլի ԷքսՍիԷքսն ու Թինաշեն երգը կատարել են MTV Movie Awards կինոմրցանակաբաշխության ժամանակ, որը անցկացվել է Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում[6]։ 2015 թվականի մայիսի 16-ին Ty-ը և Թինաշեն կատարել են երգը Power 106 ռադիոկայանի կողմից կազմակերպված Powerhouse համերգի ժամանակ[7]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Bubbling Under Billboard R&B/Hip-Hop Singles) 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Rhythmic) 32
Բելգիա Բելգիա (Ultratip Wallonia) 37
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP) 198

Թողարկման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ Ծան․
Կանադա Կանադա Փետրվարի 17, 2015 Թվային ներբեռնում Atlantic Records [8]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Drop That Kitty (feat. Charli XCX and Tinashe) - Single by Ty Dolla $ign». iTunes Store (US). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
  2. Stern, Bradley (2015 թ․ փետրվարի 17). «'Drop That Kitty': Get Down Low With Ty Dolla $ign, Charli XCX And Tinashe». MuuMuse. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  3. 3,0 3,1 Stern, Bradley (2015 թ․ փետրվարի 10). «Tinashe And Charli XCX, Dream Team, Shot A Video For A Ty Dolla $ign Song Called 'Drop That Kitty'». MuuMuse. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  4. «New Music: Ty Dolla $ign feat. Charli XCX & Tinashe – 'Drop That Kitty'». Rap-Up. 2015 թ․ փետրվարի 16. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Ty Dolla $ign, Charli XCX, And Tinashe's "Drop That Kitty" Gets A Video». The Fader. 2015 թ․ ապրիլի 15. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Watch Charli XCX Help Ty Dolla $ign & Tinashe 'Drop That Kitty' at MTV Movie Awards». Billboard. 2015 թ․ ապրիլի 12. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  7. «Kanye West, Ludacris, Kid Ink, Ty Dolla $ign Among Power 106 "PowerHouse" 2015 Performers; Live Stream». HipHopDX. 2015 թ․ մայիսի 16. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  8. «Drop That Kitty (feat. Charli XCX and Tinashe) - Single by Ty Dolla $ign». iTunes Store (CA). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]