Or Nah

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Or Nah»
«Or Nah» սինգլի շապիկը (Ty Dolla Sign-ի և Վիզ Խալիֆայ, )
Ty Dolla Sign-ի և Վիզ Խալիֆայի սինգլը
«Beach House EP» ալբոմից
ԹողարկվածՀունվարի 7, 2014 (2014-01-07)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2013
ԺանրՀիփ հոփ, R&B
Տևողություն4:11
ԼեյբլTaylor Gang Records, Atlantic Records
ՊրոդյուսերDJ Mustard, Մայք Ֆրի
Ty Dolla Sign-ի սինգլների ժամանակագրություն
«Paranoid»
(2013)
«Or Nah»
(2014)
«You and Your Friends»
(2014)
Վիզ Խալիֆայի սինգլների ժամանակագրություն
«Feelin' Myself»
(2013)
«Or Nah»
(2014)
«Party Girls»
(2014)

«Or Nah», ամերիկացի R&B/հիփ հոփ երգիչ Ty Dolla Sign-ի երգը, համագործակցությամբ ռեփեր Վիզ Խալիֆայի հետ։ Երգը թողարկվել է 2014 թվականի հունվարի 7-ին, որպես Ty Dolla Sign-ի «Beach House EP» մինի ալբոմի երկրորդ սինգլ։

Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակում բացի Ty Dolla Sign-ից և Վիզ Խալիֆայից, իր մասնակցությունն ունի նաև կանադացի երգիչ The Weeknd-ը։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարին երգի ռեմիքս տարբերակի համար նկարահանվել է տեսահոլովակ[1], որի պրեմիերան կայացել է նույն տարվա հունիսի 13-ին[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rap-Up ամսագիրը երգի տեսահոլովակը անվանելով «մութ և խորհրդավոր», գրել է, որ տեսահոլովակում նկարահանվել է «սեքսուալ կանանց երամ»[3]։ The Fader հրատարակչությունը գրել է, որ տեսահոլովակը մնում է «հանդարտ և անհետաքրքիր», սակայն վերջին մասը «մեզ թողնում է հետաքրքրության մեջ»[4]։ Stereogum ինտերնետ հրատարակչությունը տեսահոլովակը նմանեցրել է շվեդական թրիելերի, իսկ հատկապես վերջին մասը սարսափ ֆիլմի[5]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
Բելգիա (Ultratop Flanders Urban) 48
Կանադա (Canadian Hot 100) 78
ԱՄՆ (Billboard Hot 100) 48
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «38. Ty Dolla $ign, Beach House EP — The Most Anticipated Albums of 2014». Complex. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  2. «Watch Ty Dolla $ign's Video for "Or Nah" f/ The Weeknd, Wiz Khalifa, and DJ Mustard». Complex. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13–ին-ին.
  3. «VIDEO: TY DOLLA $IGN F/ THE WEEKND, WIZ KHALIFA, & DJ MUSTARD – 'OR NAH (REMIX)'». Rap-Up. 2014 թ․ հունիսի 13. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5–ին-ին.
  4. «Ty Dolla $ign, Wiz Khalifa and the Weeknd Ask for Sex with a Straight Face in The "Or Nah (Remix)" Video». The Fader. 2014 թ․ հունիսի 13. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5–ին-ին.
  5. «Ty Dolla $ign – "Or Nah (Remix)" (Feat. Wiz Khalifa & The Weeknd) Video». Stereogum. 2014 թ․ հունիսի 13. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]