Chasing Time

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Chasing Time»
«Chasing Time» սինգլի շապիկը (Ազիլիա Բենքս, )
Ազիլիա Բենքսի սինգլը
«Broke with Expensive Taste» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 22, 2014 (2014-09-22)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2013
Ժանր
Տևողություն3:30
Լեյբլ
  • Azealia Banks Records
  • Prospect Park
ՊրոդյուսերԷնդրյու Ուանսել
Ազիլիա Բենքսի սինգլների ժամանակագրություն
«Heavy Metal and Reflective»
(2014)
«Chasing Time»
(2014)
«Ice Princess»
(2015)

«Chasing Time», ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսի երգը։ Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 22-ին՝ որպես նրա դեբյուտային «Broke with Expensive Taste» (2014) ստուդիական ալբոմի երրորդ սինգլ։ Երգը գրվել է Ազիլիա Բենքսի, Ռոնի Քոլսոնի, Ուորեն Ֆելդերի, Ջոնաթան Հարիսի, Սթիվ Մոսթինի, Քելլի Շիհանի և Էնդրյու Ուանսելի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել է Ուանսելը։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մարկ Քլասֆելդը, թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 13-ին։ Երգը գովազդելու նպատակով Բենքսը ռեմիքսների մրցույթ էր սկսել, որի հաղթողը կստանար 10.000 դոլար երգի լավագույն ռեմիքսը ստեղծելու համար[1]։ Բենքսը երգը կատարել է Կոաչելա փառատոնի և «Broke with Expensive Taste» ալբոմը գովազդելու նպատակով սկսած համերգային շրջագայությունների ընթացքում։

Երգի գովազդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը գովազդելու նպատակով Բենքսը նկարահանեց տեսահոլովակը, որի ռեժիսորը Մարկ Քլասֆելդն է, իսկ պրոդյուսեր՝ Նինա Դլու Միլերը[2]։ 2014 թվականի նոյեմբերի 11-ին Բենքսի ՅուԹյուբի էջում տեղադրվեց տեսահոլովակի 15 վայրկայն տևողությամբ թրեյլերը[3], իսկ նոյեմբերի 13-ին այն ամբողջական տարբերակով ներկայացվեց MTV հեռուստաալիքի եթերում[4]։ Նոյեմբերի 14-ին տեսահոլովակը տեղադրվեց Բենքսի VEVO ալիքում[5]։ MTV-ի լրագրող Ջոն Ուոլքերը տեսահոլովակն համեմատել է «TLC» խմբի «No Scrubs» և Մայքլ/Ջանեթ Ջեքսոնների «Scream» երգի տեսահոլովակի հետ[4]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 10-ին Բենքսը երգը կատարել է Կոաչելա ֆառատոնի ժամանակ, որը անցկացվել է Կալիֆորնիա նահանգի Ինդիո քաղաքում։ «Rap-Up» ամսագիրը դրական վերլուծություն է գրել նրա կատարման մասին, նկատելով, որ հանդիսատեսի «էներգին բարձր էր» նրա ամբողջ ելույթի ընթացքում[6]։ Երգը նաև ընդգրկված է եղել «Broke with Expensive Taste» ալբոմի համերգային շրջագայության երգացանկում[7]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2014-15) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs) 12
Ճապոնիա Ճապոնիա (Japan Hot 100) 48

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Azealia Banks Announces $10,000 Remix Contest». Stereogum. 2014 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. «Azealia Banks – Chasing Time». Clash. 2014 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Video: Azealia Banks – 'Chasing Time' [Trailer]». Rap-Up. 2014 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. 4,0 4,1 «Premiere: Watch Azealia Banks' New 'Chasing Time' Video». MTV. 2014 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Chasing Time (Official) - Azealia Banks». VEVO. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Azealia Banks Makes Triumphant Return to Coachella». Rap-Up. 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Listen: Azealia Banks Premieres New Singles 'Chasing Time' and 'Wallace' Live». Styleite. 2014 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]