ArchiCAD

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ArchiCAD, գրաֆիկական ծրագրային փաթեթ ՀԱՆ ճարտարապետների համար։ Արտադրող ընկերություն՝ Graphisoft։

Նախատեսված է ճարտարապետաշինարարական կոնստրուկցիաների և լուծումների, ինչպես նաև լանդշաֆտային էլեմենտների, կահույքի և այլի նախագծման, մոդելավորման համար։

Փաթեթում աշխատանքի ընթացքում գործածվում է վերտուալ շենքի կոնցեպցիան BIM համակարգով։ Որի հիմքում ընկած է կառույցի ծավալային մոդելավորումը իրական չափերով համակարգչի հիշողության մեջ։ Դրա համար նախագծման սկզբնական փուլերում նախագծողը փաստորեն «կառուցում» է կառույցը, օգտագործելով գործիքներ, որոնք ունեն իրենց իրական անալոգները՝ սյուն, հեծան, ծածակ, պատ,պատուհան, դուռ, աստիճան, տարատեսակ օբեկտներ և այլն։ Վիրտուալ կառույցի մոդելավորման ավարտին նախագծողը հնարավորությաշուն է ձեռք բերում ստանալ տարատեսակ պատկերումներ և ինֆորմացիա՝ հատակագծեր, ճակատներ, կտրվացքներ, ծավալաթերթեր, մասնագրեր, հրապարակման նյութեր և այլն։ Ունի հնարավորություն փոխկապակցված աշխատանքի զանազան ինժեներական ծրագրերի հետ IFCֆորմատով։