60 րոպե (Ռուսաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
60 րոպե
60 минут
Տեսակհեռուստահաղորդում
Ժանրթոք շոու
Երգահան(ներ)Անտոն Գրիզլով
Արտադրող երկիր Ռուսաստան
Լեզու(ներ)ռուսերեն
Հեռարձակում
ԱլիքՌոսիա 1
Առաջին ցուցադրման երկիրՌուսաստան
Սկզբնական եթերսեպտեմբերի 12, 2016
Տարեգրություն
Կապված ցուցադրումներԺամանակը ցույց կտա («Առաջին ալիք»)
Հատուկ թղթակից (հեռուստահաղորդում) («Ռոսիա 1»)
Հանդիպման վայր («ՆՏՎ»)
Պաշտոնական կայք

«60 րոպե», ռուսական հասարակական-քաղաքական թոք-շոու, որը հեռարձակվում է Ռոսիա 1 հեռուստաալիքով 2016 թվականի սեպտեմբերի 12-ից։ Ծրագրի հաղորդավարներն են Եվգենի Պոպովը և Օլգա Սկաբեևան[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի յուրաքանչյուր թողարկմանը քննարկվում են ինչպես միջազգային թեմաներ, այնպես էլ ռուսական, որոնք օրակարգում կան։ Ստուդիա են հրավիրվում հայտնի քաղաքական գործիչներ, պատգամավորներ, փորձագետներ։ Ծրագրի վերջում տեսազանգով կապվում են արտասահմանյան կամ ռուս փորձագետների հետ, որտեղ հաղորդավարները հարցեր են տալիս, որպեսզի իմանան նրան դիրքորոշումը ծրագրի թեմայի վերաբերյալ։

Ծրագրի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 12-ին Հեռավոր Արևելքի և Մոսկվայի Ռոսիա 1 հեռուստաալիքի ուղիղ եթերում [2]: Ի սկզբանե հաղորդումը հեռարձակվում էր երկուշաբթիից ուրբաթ, ժամը 18:50 և հեռարձակվել է ուղիղ եթերում։ 2017 թվականի օգոստոսի 28-ից թոք-շոուն ցուցադրվում է ամեն օր օրը երկու անգամ՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ին (ցերեկային թողարկում) և 19:00-ից մինչև 20:00-ին (երեկոյան թողարկում)[3]։ Երկուշաբթի ծրագիրը հեռարձակվում է  Հեռավոր Արևելքի ուղիղ եթերում։ Հաջորդող օրերին հաղորդումը Հեռավոր Արևելքում ցուցադրվում է ձայնագրված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вокруг ТВ
  2. 60 минут. Обморок Хиллари Клинтон: Означает ли это победу Дональда Трампа?
  3. «Ток-шоу «60 минут» будет выходить два раза в день». russia.tv — Новости проекта. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]