2010 Ֆուտբոլի աշխարհի առաջնության հակասություններ
2010 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ուղեկցվեց բազմաթիվ հակասություններով, մրցավարական սխալներով, որոնք շատ դեպքերում ազդել են խաղի վերջնական արդյունքի վրա:
Բովանդակություն |
Մրցավարական սխալներ [խմբագրել]
Նախընտրական փուլ [խմբագրել]
Ֆրանսիայի և Իռլանդիայի միջև որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման ժամանակ, ֆրանսիացիների ավագ Թիերրի Անրիի` մրցակցի տուգանայինում երկու անգամ ձեռքով խաղալուց և փոխանցումից հետո, խփվեց հաղթական գոլը և Ֆրանսիան անցավ աշխարհի առաջնության խմբային փուլ: Իռլանդիայի ֆուտբոլի ասոցացիան (FAI) պահանջեց վերախաղարկել հանդիպումը, սակայն մերժում ստացավ ՖԻՖԱ-ի կողմից:
Խմբային փուլ [խմբագրել]
- Սլովենիա — ԱՄՆ հանդիպման ժամանակ մրցավարը չի հաշվել 2-2 հաշվի ժամանակ Էդուի խփած հաղթական գոլը, առանց պատճառի:
- Արգենտինա — Կորեա խաղում Լիոնել Մեսսիի հարվածից հետո դարպասաձողից հետ մղված գնդակը ընկավ Գոնսալո Իգուաինի մոտ, որը խաղից դուրս էր դարպասը գրավելու ժամանակ:
- Գանա — Ավստրալիա խաղում Հարի Կյուելը ձեռքով էր խաղացել ոչ միտումնավոր, գնդակը հարվածից հետո դիպել էր նրա ուսին և նա չպետք է հեռացվեր:
- Ավստրալիա — Սերբիա խաղում Թիմ Կեյհիլը 2-1 հաշվի ժամանակ ձեռքով է խաղացել սեփական տուգանայինում, սակայն մրցավարը չի նշանակել 11-մետրանոց: Ոչ-ոքիի դեպքում հաջորդ փուլ կանցներ Սերբիան` Գանայի փոխարեն:
- Իտալիա — Նոր Զելանդիա հանդիպման ժամանակ նորզելանդացիները գոլը խփել են խաղից դուրս վիճակից:
- Բրազիլիա — Կոտ Դ’Իվուար խաղում Լուիս Ֆաբիանոն գոլից առաջ 2 անգամ խաղացել է ձեռքով, իսկ խաղի վերջում մրցավարը հեռացրել է Կակային Կեյտաի սիմուլյացիայի պատճառով:
Փլեյ-Օֆֆ [խմբագրել]
Փլեյ-Օֆֆ փուլի մրցավարական սխալներից հետո ՖԻՖԱ-ն արգելեց կրկնապատկերի ցուցադրումը խաղադաշտում:
- Գերմանիա — Անգլիա խաղի ընթացքը ամբողջությամբ փոխվեց, երբ 39-րդ րոպեին Ֆրենկ Լեմպարդը խփեց մաքուր գոլ, իսկ ուրուգվայցի մրցավարը այն չհաշվեց:
- Արգենտինա — Մեքսիկա խաղում Կարլոս Տեվեսի առաջին գոլը խփվել է խաղից դուրս վիճակից:
- Իսպանիա — Պորտուգալիա խաղոմ Դավիդ Վիլյան հաղթական գոլը խփել է 0.22 մետր խաղից դուրս վիճակից:
Սուարեսի հանդբոլը [խմբագրել]
1/4 եզրափակչի Ուրուգվայ - Գանա խաղի ավելացրած ժամանակի վերջին րոպեին ուրուգվայցի հարձակվող Լուիս Ալբերտո Սուարեսը, գանացիների հարվածը սեփական դարպասից պահեց ձեռքով: Մրցավարը հեռացրեց նրան դաշտից և նշանակեց 11-մետրանոց հարված: Հաղթանակի դեպքում Գանան կդառնար առաջին աֆրիկյան թիմը, որն երբևէ անցել է կիսաեզրափակիչ, սակայն Ասամոա Գյանը այն չիրացրեցին: Հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ուրուգվայի հավաքականը:
Աֆրիկյան մամուլը ուրուգվայցուն համարեց համար մեկ թշնամի: Սուարեսը ներեղություն չխնդրեց` հայտնելով, որ դա առաջնության լավագույն սեյվն էր: Նա նաև նշեց, որ «Աստծո ձեռքը» տիտղոսը հիմա պատկանում է իրեն:
ՖԻՖԱ-ի եզրակացությունը [խմբագրել]
ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեն դրական է գնահատել 2010թ Աշխարհի գավաթի մրցավարությունը` նշելով, որ 96% դեպքերում մրցավարների որոշումները ճիշտ էին: