Ֆրենկ Սլաութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Սլաութեր
Ծնվել էփետրվարի 25, 1908(1908-02-25)[1][2][3][…]
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 17, 2001(2001-05-17)[1][2][3][…] (93 տարեկան)
Վախճանի վայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, վիրաբույժ, սցենարիստ, ֆիզիկոս, թարգմանիչ և բժիշկ-գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԴյուքի համալսարան և Ջոնս Հոփքինսի համալսարան
Ժանրերսիրավեպ

Ֆրենկ Սլաութեր կամ Ֆրենկ Գիլլ Սլաութեր, գրական անունը՝ Ֆրենկ Գ. Սլաութեր, կեղծանունը՝ C.V. Terry (անգլ.՝ Frank Gill Slaughter , փետրվարի 25, 1908(1908-02-25)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - մայիսի 17, 2001(2001-05-17)[1][2][3][…], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի արձակագիր ու բժիշկ, ում գրքերը վաճառվել են ավելի քան 60 միլիոն օրինակով։ Նրա վեպերը բժշկի սեփական փորձի հիման վրա են գրվել։ Դրանց հետաքրքրության թեման և՛ պատմության և՛ Աստվածաշնչի նկատմամբ ունեցած հետաքրքրության հիման վրա։ Իր վեպերի միջոցով նա հաճախ ընթերցողներին ներկայացրել է բժշկական հետազոտությունների, բժշկական նոր տեխնոլոգիաների բացահայտումները[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլաութերը ծնվել է Վաշինգտոնում։ Նա Ստիվեն Լյուիսոս Սլատերի և Սառա «Սալի» Նիկոլսոն Գիլլի որդին էր։ Երբ նա մոտավորապես հինգ տարեկան է եղել, նրա ընտանիքը տեղափոխվել է Բերիայի մերձակա ֆերմա (Հյուսիսային Կարոլինա), որը գտնվում է Հյուսիսային Կարոլինաից արևմուտք։ Նա բակալավրի աստիճան ստացել է 17 տարեկանում Տրինիթի քոլեջում (այժմ ՝ Դյուկի համալսարան) և գնացել է Ջոնս Հոպքինսի բժշկական դպրոցը (Բալթիմոր Սիթի շրջան)։ Գեղարվեստական գրականություն սկսել է գրել 1935 թվականին, երբ բժիշկ էր Ջեքսոնվիլ Ռիվերսայդ հիվանդանոցում, գրամաեքենայի համար ամսական վճարել է 60 դոլար՝ ամսական 5 դոլարի հաշվարկով։ Նա վեց անգամ վերաշարադրել է իր «Ոչ ոք չպետք է մեռնի» ձեռագիրը, որը երիտասարդ բժշկի կիսա-ինքնակենսագրական պատմությունն է, նախքան Դաբլդեյը կընդուներ։

Սլաութերի մի քանի վեպեր դարձել են ֆիլմեր, այդ թվում Սանգարին։ Նկարահանվել է Սանգարի ֆիլմ 1953 թվականին Ֆերնանդո Լամաս գլխավոր դերակատարմամբ, և «Բժիշկների կանայք» վեպի հիման վրա նկարահանվել է Բժիշկների կանայք ֆիլմը (1971) համանուն ֆիլմ, գլխավոր դերերում Դայան Քենոն և Ջին Հեքմեն։

Սլաութերի մյուս գրքերն են «Մանւշակագույն որոնումը», «ԱՄՆ», «Վաղվա հրաշքը» և «Սքարլետ Քորդը»։ Սլաութերի վերջին «Փոխպատվաստում» վեպը հրատարակվել է 1987 թվականին։ Սլաութերը մահացել է 2001 թվականի մայիսի 17-ին, Ջեքսոնվիլում[5]։

Գեղարվեստական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941 թվականին «Որ ոչ ոք չպետք է մեռնի» (That None Should Die )
  • 1942 թվականին «Սպենսեր Բրեյդ Մ.Դ.» (Spencer Brade M.D.)
  • 1944 թվականին «Մարտական վիրաբույժ» (Battle Surgeon)
  • 1945 թվականին «Օդային վիրաբույժ» (Air Surgeon)
  • 1945 թվականին «Փառքի հպում» (A Touch of Glory)
  • 1946 թվականին «Մութ պարտեզում» (In a Dark Garden)
  • 1947 թվականին «Ոսկե կղզին» (The Golden Isle)
  • 1948 թվականին «Սանգարե» (Sangaree)
  • 1949 թվականին «Աստվածային տիրուհին» (The Divine Mistress)
  • 1950 թվականին «Համառ սիրտը» (The Stubborn Heart)
  • 1951 թվականին «Ֆորտ Էվերգլեյդս» (Fort Everglades)
  • 1951 թվականին «Ճանապարհ դեպի Բիթինիա» (The Road to Bithynia)
  • 1952 թվականին «Գլխավոր արևելյան կողմը» (East Side General)
  • 1953 թվականին «Խաչն ու թագը» (The Cross and The Crown)
  • 1953 թվականին «Փոթորիկ Հեյվն» (Storm Haven)
  • 1953 թվականին «Գալիլեացիներ, Մարիամ մագդալենայի պատմությունը» (The Galileans: The story of Mary Magdalene)
  • 1954 թվականին «Հռութի երգը» (The Song of Ruth)
  • 1955 թվականին «Բուժողը» (The Healer)
  • 1955 թվականին «Թռիչք Նաթչեզից» (Flight From Natchez)
  • 1953 թվականին «Կարմիր լարը, Ջերիկո կնոջ վեպը» (The Scarlet Cord: A novel of the woman of Jericho)
  • 1956 թվականին «Ռազմիկը» (The Warrior)
  • 1957 թվականին «Թուր և գլխաշոր» (Sword and Scalpel)
  • 1957 թվականին «Քարտեզագործը» (The Mapmaker)
  • 1958 թվականին «Լուսաբաց» (Daybreak)
  • 1959 թվականին «Թագը և խաչը, Քրիստոսի կյանքը» (The Crown and the Cross: The Life of Christ)
  • 1959 թվականին «Լորենա» (Lorena)
  • 1959 թվականին «Արիմաթեայի փուշը» (The Thorn Of Arimathea)
  • 1960 թվականին «Հողն ու խոստումը, Աստվածաշնչի մեծագույն պատմությունները վերապատմված» (The Land and the Promise: The Greatest Stories of the Bible Retold)
  • 1960 թվականին «Ուխտավորներ դրախտում» (Pilgrims in Paradise)
  • 1961 թվականին «Հեզաբելի անեծքը» (The Curse of Jezebel)
  • 1961 թվականին «Համաճարակ» (Epidemic!)
  • 1962 թվականին «Դեյվիդ, ռազմիկ և թագավոր» (David, Warrior and King)
  • 1962 թվականին «Վաղվա հրաշքը» (Tomorrow's Miracle)
  • 1963 թվականին «Սատանի բերք» (Devil's Harvest)
  • 1964 թվականին «Վայրենի տեղ» (A Savage Place)
  • 1965 թվականին «Կոստանդին, Բոցավառ խաչի հրաշքը» (Constantine, The Miracle of the Flaming Cross)
  • 1965 թվականին «Մանուշակագույն որոնում» (The Purple Quest)
  • 1967 թվականին «Բժիշկների կանայք» (Doctors' Wives)
  • 1967 թվականին «Աստծո ռազմիկ» (God's Warrior)
  • 1968 թվականին «Հերոդեսի մեղքերը» (The Sins of Herod)
  • 1968 թվականին «Այս ժայռի վրա» (Upon this Rock)
  • 19649թվականին «Վիրաբույժի տեսություն», «Վաղը, բժշկության մասին վեպ» (Surgeon's Choice: A Novel of Medicine Tomorrow)
  • 1970 թվականին «Հետհաշվարկ» (Countdown)
  • 1971 թվականին «Կոդ հինգ» (Code Five)
  • 1972 թվականին «Համագումար Մ. Դ.» (Convention M.D.)
  • 1970 թվականին «Սպիտակազգեստ կանայք» (Women in White)
  • 1975 թվականին «Քարե պատ բրիգադը» (The Stonewall Brigade)
  • 1977 թվականին «Սատանայի խաղամոլությունը, Դեմոնոլոգիայի վեպը» (Devil's Gamble: A Novel of Demonology)
  • 1977 թվականին «Ժանտախտի նավ» (Plague Ship)
  • 1980 թվականին «Ավետարանական տենդեր» (Gospel Fever )
  • 1983 թվականին «Ռիսկի խմբում գտնվեղ բժիշկները» (Doctors at Risk)
  • 1985 թվականին «Ավելի մեծ սեր չկա» (No Greater Love)
  • 1987 թվականին «Փոխպատվաստում» (Transplant)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
  4. «Frank G. Slaughter». authorscalendar.info. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Celebrity Deathwatch: Frank G. Slaughter, Novelist and Physician, 93». web.archive.org. 2005 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]