Ֆրենկ Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Մորիս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1926(1926-09-01) (97 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհանցագործ

Ֆրենկ Լի Մորիս (անգլ.՝ Frank Lee Morris; սեպտեմբերի 1, 1926(1926-09-01), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի հանցագործ, որը 1962 թվականին պլանավորել և գլխավորել է Ալկատրասի ամենահայտի փախուստներից մեկը[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Լի Մորիսը ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 1-ին[4]։ 1955 թվականի քաղաքացիական կացության ակտերի քննության արդյունքում պարզվել է, որ նա ծնվել է Վաշինգտոնում։

  • Հասակ՝ 5' 7 1/2" (1.71 մ)։
  • Քաշ՝ 135-145 ֆունտ։
  • Մազերի գույնը՝ մուգ։
  • Աչքերի գույնը՝ շագանակագույն։
  • Կեղծանուններ՝ Կառլ Սեսիլ Քլարկ (англ. Carl Cecil Clark), Ֆրենկ Լայն (англ. Frank Laine), Ֆրենկ Լեյն (англ. Frank Lane), Ֆրենկ Ուիլյամ Լայրոնս (англ. Frank William Lyrons), Ժոզեֆ ՄակԷնթի (англ. Joseph A. McEntee), Սթենլի /Օ'Նիլ (англ. Stanley O’Neil):
  • Մականուն՝ Էյս (англ. Ace):
  • Մասնագիտություն՝ մեքենայի ներկարար, մեքենաների վաճառող, սևագործ բանվոր, բռնցքամարտիկ։
  • Սպիներ՝ ճակատի կետնրոնում, ձախ ձեռքի դաստակի, ձախ բիցեպսի, ձախ ուսի վրա ծաղիկ հիվանդության դեմ պատվաստման, ձախ ձեռքի ճկույթի և արմունկի սպիներ, մի քանիսը երկու ոտքերի և կզակի վրա։
  • Հարազատներ՝ 1945 և 1951 թվականների հարցաքննությունների ժամանակ Մորիսը նշել է, որ 11 տարեկանում կորցրել է ծնողներին[5]։ 1945 թվականի հարցաքննության ժամանակ նշել է, որ իր ընտանիքի անդամներից կենդանի է մնացել միայն հորաքույրը։ Սակայն վերջինիս որոնումները որևէ արդյունք չեն տվել։

Մորիսի քրեական կենսագրությունը սկսվել է 1940 թվականի նոյեմբերի 13-ից, երբ նրան ուղարկել են Կոլումբիայի անչափահասների ուղղիչ կենտրոն՝ 6 տարի, 9 ամիս, 19 օր ժամկետով։ Այստեղից պայմանականորեն ազատ է արձակվել 1942 թվականի ապրիլի 9-ին։ Կրկին ուղղիչ կենտրոնում է հայտնվել 1942 թվականի մայիսի 2-ին՝ օրենքը խախտելու համար։

1943 թվականի հունվարի 22-ին 6 տարի, 9 ամիս և 18 օր ժամկետով հայտնվել է Չիլիկոտիի (Օհայո նահանգ) ուղղիչ կենտրոնում՝ կոտրանքով գողություն և փախուստ կատարելու համար։

1945 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 1948 թվականի հուլիսի 12-ը կոտրանքով գողություն կատարելու համար բանտարկվել է Լուիզիանա նահանգի բանտում։

1949 թվականի հունվարի 11-ին տեղափոխվել է Ֆլորիդա նահանգի բանտ՝ գողություն կատարելու համար։ 1949 թվականի փետրվարի 14-ին փորձել է փախչել բանտից, բայց մի քանի ժամ հետո գտնվել է և բանտ վերադարձվել։ 1949 թվականի մարտի 31-ին կրկին փախել է բանտից։ Գտնվել և ձերբակալվել է հենց նույն օրը։ 1950 թվականի հունվարի 25-ին երրորդ անգամ է փորձել փախչել։ Գտնվել է հաջորդ օրը և ստացել 3 տարվա լրացուցիչ ազատազրկում՝ մեքենա գողանալու և փախչելու համար։ 1951 թվականի հունիսի 16-ին նրան հաջողվել է փախչել բանտից։

1952 թվականի հունվարի 10-ին ձերբակալվել է թմրանյութեր պահելու և զինված կողոպուտ իրականացնելու համար։ 1952 թվականի հունիսի 13-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Փախել է բանտից։

1955 թվականի նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Մորիսը երկու հանցակիցների հետ թալանել է Լուիզիանա նահանգի Սլիդել քաղաքի բանկը։ Նրանց ընդհանուր կողոպուտը կազմել է 6165 դոլար։

1956 թվականի հունվարի 12-ին քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով փորձել է փախչել երկրից, բայց ձերբակալվել է Օռլեանի ոստիկանության կողմից։ Բանկը թալանելու համար 1956 թվականի սեպտեմբերի 23-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ 1960 թվականի հունվարի 18-ին Ատլանտա քաղաքի բանտից տեղափոխվել է Ալկատրաս[6]։ Ընդհանուր առմամբ Մորիսի բանտային փախուստների թիվը մինչև այդ հասնում էր 11-ի։

1962 թվականի հունիսի 11-ին Ջոն Էնգլինի և նրա եղբոր՝ Կլառենս Էնգլինի հետ փախել են Ալկատրասից (նրանց օգնություն է ցուցաբերել նաև Ալեն Վեստը, բայց փախուստի օրվա գիշերը չի կարողացել փախչել նրանց հետ)։ Սա Ալկատրասի բանտից միակ հաջողված փախուստն է եղել։ Հետաքննությունների դաշնային բյուրոն նրանց գտնելու համար լայնածավալ որոնումներ է իրականացրել, բայց անարդյունք։ Ըստ պաշտոնական վարկածի՝ հանցագործները չեն կարողացել հատել ծոցը։

2013 թվականին ՀԴԲ-ն անանուն նամակ է ստացել, որը իբր գրել է Ջոն Էնգլինը։ Այնտեղ նշվում էր, որ Ֆրենկ Մորիսը մահացել է 2005 թվականին և թաղվել Ալեքսանդրիայում։ Կլառենս Էնգլինն էլ մահացել է 2011 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին կինոռեժիսոր Դոն Սիգելը նկարահանել է Փախուստ Ալկատրասից ֆիլմը։ Ֆրենկ Մորիսի դերակատարը եղել է Քլինթ Իսթվուդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «3 Robbers escape from Alcatraz cells». Eugene Register-Guard. (Oregon). Associated Press. 1962 թ․ հունիսի 12. էջ 1A.
  2. «Massive search made for Alcatraz escapees». Bend Bulletin. (Oregon). UPI. 1962 թ․ հունիսի 12. էջ 1.
  3. «3 prisoners are missing from 'Rock'». Spokesman-Review. (Spokane, Washington). Associated Press. 1962 թ․ հունիսի 13. էջ 1.
  4. «Alcatraz Escape Part 2 of 17» (PDF). FBI Records: The Vault. էջ 52. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին. «In 1955 Vital Statistic Records, Washington, D. C., revealed FRANK MORRIS was born September 1, 1926, Gallinger Hospital, Washington, D. C.»
  5. McFadden, Robert D. (2012 թ․ հունիսի 9). «Anniversary of a Mystery at Alcatraz». The New York Times.
  6. {{cite web|url=https://www.archives.gov/san-francisco/finding-aids/alcatraz-alpha%7Ctitle=Former Alcatraz Inmates List|date=2016 թ․ օգոստոսի 15|website=National Archives of San Francisco|publisher=[[National Archives and Records Administration|ref=NatArchPrisoners|access-date=2018 թ․ օգոստոսի 2|df=mdy-all}}

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • J. Campbell Bruce. (1963). Escape from Alcatraz. ISBN 1-58008-678-0.
  • Alcatraz: Original FBI Files: Interesting FBI Paperwork Involving Cases Surrounding This Event. Really Neat!. Patricia Richard Publisher
  • Jolene Babyak. (2001). Breaking the Rock: the Great Escape From Alcatraz. ISBN 0-9618752-3-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]