Ֆրանտիշեկ Բրանիսլավ
Ֆրանտիշեկ Բրանիսլավ | |
---|---|
Ծննդյան անուն | չեխ․՝ František Blecha |
Ծնվել է | հունիսի 19, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Բերոուն, Central Bohemia, Չեխոսլովակիա[2][3][4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 1968[5][1][6][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[1][3][4] |
Գերեզման | Cemetery in Modřany[7] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, խմբագիր և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա[2] |
Կրթություն | Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան |
Աշխատավայր | Literární noviny? և Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան |
František Branislav Վիքիպահեստում |
Ֆրանտիշեկ Բրանիսլավ (չեխ․՝ František Branislav, հունիսի 19, 1900[1][2][3][…], Բերոուն, Central Bohemia, Չեխոսլովակիա[2][3][4] - սեպտեմբերի 25, 1968[5][1][6][…], Պրահա, Չեխոսլովակիա[1][3][4]), չեխ բանաստեղծ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանտիշեկ Բրանիսլավը ծնվել է 1900 թվականին Բերոուն-Զավոդիում։ Մանկությունն անցել է Ստրեշիցեում և Ռոկիցանիում։ Պրահայում սովորել է գիմնազիայում, 1913 թվականին տեղափոխվել է Պոչապլի և 1921 թվականին ավարտել է Բերոունի ավագ դպրոցը։ 1926 թվականին ավարտել է Պրահայի Կարլի համալսարանի արվեստի ֆակուլտետը։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է որպես գրագիր։ 1945 թվականին չեխական ռադիոյում եղել է գրական ռեֆերենտ, 1952-1955 թվականներին եղել է «Literární noviny» գրական թերթի խմբագիրը, 1955-1958 թվականներին՝ «Nový život» (Նոր կյանք) թերթի գլխավոր խմբագիրը։
Բրանիսլավի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սպիտակ շրջան» (1924), իր էությամբ մոտ է պրոլետարական բանաստեղծների, մասնավորապես Վոլկերի լիրիկայի ոգուն։ Բրանիսլավի տաղանդի լիրիկական բնույթն արտահայտվել է նրա բանաստեղծությունների ժողովածուներում։ Չեխոսլովակիայում ժողովրդա-դեմոկրատական կարգերի հաղթանակից հետո գրած բանաստեղծական ժողովածուներում Բրանիսլավը հանդես է եկել որպես լիրիկական մինիատյուրայի մեծագույն վարպետ։ Գրել է նաև Լեհաստանի վերածննդին և խաղաղության պայքարին նվիրված «Ողջույն Լեհաստան» (1950) ժողովածուն[8]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սպիտակ շրջան», 1924
- «Ճամփաբաժանին», 1933
- «Սիրո մեղեդի», 1951
- «Սքանչելի սեր», 1952
- «Կավե կուժ», 1957
- «Կանաչ տարի», 1959
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Čeští spisovatelé 20. století. Praha : Československý spisovatel, 1985. S. 49–52.
- Čeští spisovatelé literatury pro děti a mládež / redakce Otakar Chaloupka. Praha : Albatros, 1985. S. 51–54.
- Dějiny české literatury. IV. Literatura od konce 19. století do roku 1945 / hlavní redaktor Jan Mukařovský. 1. vyd. Praha : Victoria Publishing, 1995. 714 s. ISBN 80-85865-48-3. S. 610.
- TOMEŠ, Josef, a kol. Český biografický slovník XX. století : I. díl : A–J. Praha ; Litomyšl : Paseka ; Petr Meissner, 1999. 634 s. ISBN 80-7185-245-7. S. 132.
- VOŠAHLÍKOVÁ, Pavla, a kol. Biografický slovník českých zemí : 7. sešit : Bra–Brum. Praha : Libri, 2007. 110–224 s. ISBN 978-80-7277-248-3. S. 135–136.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Evidence zájmových osob StB
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
- ↑ 5,0 5,1 5,2 http://en.isabart.org/person/16125
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Prix D. Umělecké památky Prahy (չեխերեն): Velká Praha M–Ž — Academia, 2017. — P. 81. — 1752 p. — (Umělecké památky Prahy) — ISBN 978-80-200-2469-5
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Բրանիսլավ» հոդվածին։ |
|