Ֆրանսուա Դյումոն
Ֆրանսուա Դյումոն ֆր.՝ François Dumont | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1751[1][2][3] |
Ծննդավայր | Լյունևիլ, Լոթարինգիա |
Վախճանվել է | օգոստոսի 27, 1831[1][2][3] (80 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[4] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Աշակերտներ | Ժան-Բատիստ Իզաբե |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Ամուսին | Marie-Nicole Vestier? |
François Dumont (peintre) Վիքիպահեստում |
Ֆրանսուա Դյումոն (ֆր.՝ François Dumont, հունվարի 7, 1751[1][2][3], Լյունևիլ, Լոթարինգիա - օգոստոսի 27, 1831[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, մանրանկարչության վարպետ։
Եղել է Լուի XVI-ի, Լուի XVIII-ի, Կառլ X-ի և Մարի Անտուանետի պալատական նկարիչը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսուա Դյումոնը ծնվել է ֆրանսիական Լյունևիլ կոմունայում։ Գեղանկարչության բնագավառում նախնական գիտելիքներ ստացել է իր հայրենի քաղաքում՝ քանդակագործ Մատիսի մոտ, այնուհետև` Նանսիում, Ժիրարդեի մոտ։ 17 տարեկանում երիտասարդ նկարիչը մեկնում է Փարիզ, որտեղ հաջողության է հասնում որպես վարպետ-մանրանկարիչ։ 1786 թվականին դարձել է թագուհի Մարի Անտուանետի պալատական նկարիչ։ Նույն թվականին Դյումոնն այցելում է Հռոմ, 1788 թվականից դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ 1789 թվականին նկարիչն ամուսնանում է մինիմալիստ նկարիչ Անտուան Վեստիեի դստեր՝ Նիկոլ Վեստիեի հետ։ Ամուսնությունից հետո հաջորդ տարի Լուի XVI թագավորի կողմից Լուվրում կացարան է ստանում։ Չնայած այն հանգամանքին, որ Դյումոնը ստեղծագործական և անձամբ առումով կապված էր միապետական արիստոկրատիայի հետ, նա հեղափոխական իշխանությունների կողմից ձերբակալվեց միայն 1793 թվականի սեպտեմբերին, սակայն հետագայում ազատ է արձակվել։
1789-1832 թվականներին Դյումոնը պարբերաբար իր ստեղծագործությունները ցուցադրել է Փարիզի սալոններում։ Չնայած այն հանգամանքին, որ Դյումոնը, ըստ երևույթին, չի զբաղվել մանկավարժական գործունեությամբ, մանրանկարիչներ Տոնի Դյումոնտը և Լուի Ալեքսանդրը եղել են նրա աշակերտները։
Դյումոնի տեղծագործությունների մեծ հավաքածուն պահվում է Լուվրի գրաֆիկական բաժնում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մարի Ալեքսանդր Ժենեն (1744-1819), կտավ, յուղաներկ, 1791
-
Մարգարիտա Ժերար, կտավ, յուղաներկ, 1793
-
«Ճարտարապետ», կտավ, յուղաներկ, մոտ. 1795
-
Շառլ Ֆրանսուա Վիլ (1745-1819), կտավ, յուղաներկ, մոտ. 1800
-
Ֆրանսուա Բուասի դ՛Անգլա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 François Dumont The Elder // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00055469
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- G. C. Williamson. The History of Portrait Miniatures. - L., 1904.
- Catalogue of the Collection of Miniatures of Mr J. Pierpont Morgan. - L.. - Vol. IV.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Դյումոն» հոդվածին։ |
|