Ֆոլիկ Հակոբյանը ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 25-ին, Վայոց ձորի Քարագլուխ գյուղում։ Ստացել է բանասիրական բարձրագույն կրթություն։ Եղեգնաձորի շրջանի տարբեր դպրոցներում դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1973-1979 թվականներին եղել է «Վերելք» թերթի խմբագրի տեղակալը։ Մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվել է նաև գրական-լրագրողական գործունեությամբ։ Տպագրվել է հայաստանյան գրական պարբերականներում և թերթերում։ 2007 թվականից Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մասնաճյուղի քարտուղարն է։