Ֆիլտրացված սուրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիլտրացված սուրճ[1], սուրճ, որը պատրաստվում է ֆիլտրի վրա աղացած սուրճին տաք ջուր լցնելու (մեկ անգամ) մեթոդով։ Ֆիլտրը թույլ է տալիս, որ ջուրն անցնի աղացած սուրճի միջով, և զտում է սուրճի մասնիկներն այնպես, որ դրանք չհայտնվեն պատրաստի ըմպելիքի մեջ։ Ջուրը լցվում է ձեռքով կամ կաթիլային սրճեփն ինքն ավտոմատ ապահովում է այդ գործընթացը։

Սուրճի պատրաստման գրեթե բոլոր եղանակների ժամանակ (բացառությամբ ջազվեի և էլի մի քանի դեպքերում) օգտագործվում է ֆիլտր, բայց ֆիլտրացված սուրճը մնացած բոլորից տարբերվում է նրանով, որ ջուրն ինքնահոս կերպով է հոսում՝ զուտ ծանրության ուժի ազդեցությամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրճի ֆիլտրը թղթե սկավառակի (կլոր թղթի) տեսքով, որը տեղադրվում է ալյումինե[1] բաժակի մեջ, հորինել է Դրեզդենից 35-ամյա տնային տնտեսուհի Մելիտա Բենցը, որը փորձել է որպես ֆիլտր իր որդու տետրի ծծան թուղթը։ 1908 թվականի հունիսի 20-ին նա ստացել է արտոնագիր սուրճի ֆիլտրի[2] օգտակար մոդելի համար։ 73 պֆենիգ մեկնարկային կապիտալով, Մելիտան ամուսնու՝ Ուգոյի հետ միասին հիմնել է սուրճի ֆիլտրեր արտադրող Melitta ընկերությունը։ Մելիտա Բենցի գյուտից առաջ սուրճի նստվածքը զտելու համար կային մետաղական և կերամիկական սարքեր, ինչպես նաև օգտագործում էինկտավը որպես ֆիլտր։

Իլյուստրացիա 1868 թվականի ֆարմացիայի կոմպենդիումից

Ֆիլտրեր և սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրության նյութեր. թուղթ, գործվածք, ոչ գործվածքային նյութեր, պլաստիկ, մետաղ, կերամիկա։ Ֆիլտրերը լինում են միանգամյա օգտագործման (օրինակ՝ թղթե) և բազմակի օգտագործման (մաղի նման կամ անցքեր ունեցող դիսկի՝ պլաստիկից, մետաղից, կերամիկայից)։ Ըստ անցքերի չափի՝ բարակ (թղթե, անտեսանելի ծակոտիներով), միջին (ցանցի տեսքով) և կոպիտ (անցքերով թիթեղի տեսքով)։

Սուրճի պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղացած սուրճը դրվում է ֆիլտրի վրա, ապա ավելացվում է ջուրը (դանդաղ կամ միանգամից)։ Ջուրն ինքնահոս անցնում է սուրճի միջով և վերցնում է նրանից բոլոր լուծվող նյութերը։ Պատրաստի ըմպելիքը հոսում է ցած և լցվում ամանի մեջ։ Միանգամյա ֆիլտրը սուրճի նստվածքով դեն է նետվում, իսկ բազմակի օգտագործման ֆիլտրը մաքրվում է սուրճից և լվացվում։

Պայմաններ Չափեր
Աղացվածք Միջին[3], միջինից խոշոր[4]
Համամասնություն 6-10գ սուրճ 200մլ պատրաստի ըմպելիքին
Ջրի ջերմաստիճան 92-96 °C[4]
Պատրաստ լինելու ժամանակը 6-8ր[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Стивенсон, 2017
  2. Love Your Latte? Learn the History of Coffee
  3. Moldvaer A. Coffee obsession. — DK, 2014. — P. 39. — 224 p.
  4. 4,0 4,1 4,2 Денисов, Цыро, 2014.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стивенсон Т. Большая книга кофе = The curious barista's guide to coffee (2015) / Пер. с англ. З. Тимофеевой. — М.: Э (Эксмо), 2017. — С. 150—161. — 223 с.
  • Кофе: рецепты, коктейли, советы, мастер-классы / Сост. Денисов Д.И., Цыро С.В.. — М.: Ресторанные ведомости, 2014. — С. 59—60. — 176 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլտրացված սուրճ» հոդվածին։