Ֆես (գլխարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը գլխարկի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Ֆես (այլ կիրառումներ)։
Ֆես

Ֆես (թուրքերեն` fes, արաբերեն՝ طربوش, թարբուշ‎), արևելյան գլխարկ, անունը ծագում է Մարոկկոյի Ֆես քաղաքի անունից։ Հիմնականում պատրաստած է լինում կարմիր թաղիքից, գլանաձև է՝ վերևում կախ ընկած ծոպիկով։

Ունի բյուզանդական ծագում։ Օսմանյան կայսրության մեջ ֆես կրելը պարտադիր էր, համարվում էր բարեպաշտության նշան, սակայն 1925 թ. արգելվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։