Ֆես էլ-Բալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆես էլ-Բալի
անգլ.՝ Fes el Bali*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Մարոկկո Մարոկկո
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1981  (5-րդ նստաշրջան)
Համար 170-001
Ֆես էլ-Բալի (Մարոկկո)##
Ֆես էլ-Բալի (Մարոկկո)
Shown within Մարոկկո
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Ֆեսի Հին մեդինան
Ֆես էլ-Բալի

Ֆես էլ-Բալի (արաբ․՝ فاس البالي‎‎), Մարոկկոյի Ֆես քաղաքի հնագույն պատմական շրջան` առանձնացված պատով։ Ֆես էլ-Բալին հիմնադրվել է որպես Իդրիսիդների դինաստիայի մայրաքաղաք 789 և 808 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում[1]։ Այլ բաների հետ միասին շրջանը հայտնի է նրանով, որ այնտեղ է տեղակայված աշխարհի հնագույն, մշտապես գործող համալսարանը` Ալ-Կարաուին համալսարանը։ Դրանից բացի Ֆես էլ-Բալին` ունենալով 156 000 մարդ ընդհանուր բնակչություն, համարվում է աշխարհի առանց ավտոմեքենաների ամենամեծ քաղաքային շրջաններից մեկը[2]։

1981 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է Ֆես էլ-Բալին Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ Ֆեսի մեդինա անվամբ։ Համաշխարհային ժառանգության օբյեկտը ներառում է Ֆես էլ-Բալիի քաղաքային ցանցն ու պատերը, ինչպես նաև պատերից դուրս բուֆերային գոտին, որը նախատեսված է օբյեկտի վիզուալ ամբողջականության պահպանման համար[3]։

Ֆես էլ-Բալին Ֆես Ջդիդի և ֆրանսիացիների իշխանության ներքո հայտնված «Նոր քաղաքի» հետ միասին հանդիսանում է Ֆեսի երեք քաղաքային շրջաններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշվե արտադրությունները Ֆեսում

Իր ստեղծած կայսրության մայրաքաղաքի համար Իդրիս իբն Աբդուլլահը որոշել է կառուցել նոր քաղաք` Ֆես գետի ափին` 789 թվականին։ Նրա առաջին բնակիչներից շատերը փախստականներ էին, ովքեր փախել էին Կորդովայի (ժամանակակից Իսպանիա) հեղափոխությունից[4]։ Սակայն 809 թվականին նրա որդի Իդրիս II-ը որոշել է հիմնադրել սեփական մայրաքաղաք՝ Ֆես գետի հակառակ ափին։ Բազմաթիվ փախստականներ, որոնք փախել էին Կայրուանի (ժամանակակից Թունիս) հեղափոխությունից, որոշել էին բնակություն հաստատել նոր քաղաքում[4]։

Չնայած նրան, որ քաղաքները բաժանված էին միայն համեմատաբար ոչ մեծ գետով, նրանք զարգանում էին առանձին և դարձան երկու առանձին քաղաք, մինչև որ նրանք չմիավորվեցին 11-րդ դարում Ալ-Մորավիդների կողմից։

Ֆեսի զարգացման գործում մեծ դեր ունեին փախստականները։ Ալ-Կարաուին համալսարանը` 859 թվականին կառուցված թունիսյան փախստականի կողմից, այժմ համարվում է ամենահին մշտապես գործող համալսարանն աշխարհում[1]։

Ալ-Մորավիդների թագավորության օրոք Ֆեսը կորցրել է իր մայրաքաղաքային կարգավիճակը` Մարաքեշի հիմնադրումից և մայրաքաղաքը այնտեղ տեղափոխելուց հետո։

Ալ-Մորավիդները քանդեցին Ֆես էլ-Բալիի մեծ մասը, սակայն կարողացան ստեղծել ժամանակակից Ֆես էլ-Բալին, երբ նրանք միավորեցին Ֆես գետի երկու ափի քաղաքները` կառուցելով կամուրջներ գետի վրայով։

Ալ-Մոհադների թագավորության օրոք Ֆեսը բարգավաճ առևտրային քաղաք էր, չնայած որ մայրաքաղաք չէր։ Նրա բնակչությունն այդ ժամանակ կազմում էր մոտ 200 000 մարդ, ինչը դառձնում էր Ֆեսն աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը[5]։

Ալ-Մորավիդներին Մարոկկոյում հաղթելուց հետո Մարինիները կրկին տեղափոխեցին մայրաքաղաքը Մարաքեշից Ֆես[6]։ Դա նշանավորել է ծաղկման խոշորագույն ժամանակաշրջանի սկիիզբ Ֆես էլ-Բալիի պատմության մեջ[6]։ Երբ 1276 թվականին Մարինիները տեղափոխել են մայրաքաղաքը Ֆես, նրանք սկսեցին կառուցել նոր քաղաք` հին քաղաքի պատերից դուրս։ Սկզբում կոչվում էր սպիտակ քաղաք[6], բայց որոշ ժամանակ անց ստացավ նոր անվանում` Ֆես Ջդիդ կամ Նոր Ֆես։ Հենց այդ ժամանակ Ֆես էլ-Բալին կամ Հին Ֆեսը, ստացավ իր ներկայիս անվանումը։

Ֆես էլ-Բալիի գլխավոր ճարտարապետական հուշարձանների մեծ մասը կառուցվել է Մարինիների թագավորության օրոք։ 14-րդ դարում նրա կազմի մեջ ընդգրկվել է մելլան։

Վտանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕյի տվյալների` գոյություն ունի երկու հիմնական վտանգ Համաշխարհային ժառանգության այս օբյեկտի համար։

  • Անընդհատ աճող բնակչությունն արդեն իսկ գերբնակեցված շրջանում և` որպես դրա հետևանք` ոչ հսկվող քաղաքային զարգացում[1]
  • Շենքերի վիճակի վատթարացում[1]

Ֆես էլ-Բալիի խոցելիության պատճառով պետությունն ընդունել է հատուկ ծրագիր Համաշխարհային ժառանգության այս օբյեկտի պահպանման համար, ինչպես նաև յուրաքանչյուր շենքի և հուշարձանի, որը նա ընդգրկում է[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Centre, UNESCO World Heritage. «Medina of Fez». whc.unesco.org.
  2. «7 car-free cities».
  3. Centre, UNESCO World Heritage. «Medina of Fez». whc.unesco.org.
  4. 4,0 4,1 «History of Fes». www.macalester.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  5. https://books.google.com/books?id=hEvCpNW2qBwC&pg=PA252 Morocco 2009 (p.252)
  6. 6,0 6,1 6,2 «Fes, Morocco, Time Line of Morocco History, Morocco Weather Information; Latitude 34 North - Cities». www.lat34north.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 170
ռուս..անգլ..ֆր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆես էլ-Բալի» հոդվածին։