Ֆեսի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստորագրվել է
— վայր
1912 թ. մարտի 30
Ֆես, Մարոկկո
Կողմեր Մարոկկո Մարոկկո

Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Իսպանիա Իսպանիա

Ֆեսի պայմանագիր (արաբ․՝ معاهدة فاس‎‎, ֆր.՝ Traité de Fès), 1912 թվականի մարտի 30-ին կնքված պայմանագիր՝ Մարոկկոյում ֆրանսիական պրոտեկտորատ հաստատելու մասին։

Կնքվել է Ֆես քաղաքում, Մարոկկոյի սուլթան Աբդ ալ Հաֆիդի և ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Էժեն Ռենոյի կողմից։ Պայմանագրի համաձայն, ֆրանսիական զորքերն օկուպացնելու էին Մարոկկոն։ Ձևականորեն պետության ղեկավար համարվող սուլթանին կից նշանակվելու էր ֆրանսիական գլխավոր ռեզիդենտ, որն իր ձեռքում էր կենտրոնացնելու ամբողջ իշխանությունը։ Մարոկկոյի արտաքին քաղաքականությունը դրվում էր Ֆրանսիայի հսկողության տակ։ Ֆրանսիան պարտավորվում էր բանակցություններ վարել Իսպանիայի հետ Մարոկկոյում այդ երկրի շահերի վերաբերյալ (1912 թվականի նոյեմբերի 27-ին կնքվեց ֆրանս-իսպանական պայմանագիր, որով Մարոկկոյի մի մասն անցավ Իսպանիայի տիրապետության տակ)։

Պայմանագիրը նախատեսում էր Տանժերի հատուկ վարչաձևի պահպանումը։

Մարոկկոյի ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով ստորագրվեց (1956 թվականի մարտի 2-ին) ֆրանս-մարոկկոյական հայտարարություն՝ Մարոկկոյի անկախության վերաբերյալ և այդպիսով Ֆեսի պայմանագիրը չեղյալ է հայտարարվեց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեսի պայմանագիր» հոդվածին։