Jump to content

Ֆելիքս Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆելիքս Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1933(1933-09-18)[1]
ԾննդավայրԲաշ Ապարան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էօգոստոսի 25, 1985(1985-08-25) (51 տարեկան) կամ 1983
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1956)[1]
Կոչումդոցենտ[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու[1] (1964)
Մասնագիտությունկուսակցական աշխատող, պետական ծառայող և դասախոս
ԱշխատավայրՀԱՊՀ[1] և ՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ֆելիքս Գևորգի Պետրոսյան (սեպտեմբերի 18, 1933(1933-09-18)[1], Բաշ Ապարան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - օգոստոսի 25, 1985(1985-08-25) կամ 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթական, գիտական, պետական գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1980-1985 թվականներին և 1985 թվականին)։

1950 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը, 1956 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, ապա՝ Կիևի ճարտարագիտական ինստիտուտի ասպիրանտուրան։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական աշխատանքի է գործուղվել ՌԴ Գորկի քաղաք։ 1958-1964 թվականներին եղել է Երևանի էլեկտրաապարատների գործարանի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, գործիքաշինական արտադրամասի պետ, 1964-1973 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավագ դասախոս, մետաղների տեխնոլոգիայի և մետաղաբանության ամբիոնի դոցենտ, ամբիոնի վարիչ, 1973-1975 թվականներին՝ Երևանի էլեկտրամեխանիկական գործարանի գլխավոր տնօրեն, 1975-1977 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության ու տրանսպորտի բաժնի վարիչի տեղակալի, 1977-1981 թվականներին՝ նույն բաժնի վարիչ։ 1981 թվականին նշանակվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ 1980 թվականի փետրվարի 24-ին Երևանի թիվ 54 ընտրատարածքից ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Գերագույն խորհրդի արդյունաբերության հանձնաժողովի անդամ։ 1985 թվականին ընտրվել է ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1981 թվականից եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 264.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 264