Ֆելիքս Դանիելյանը ծնվել է 1938 թվականին Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1960 թվականից աշխատում է նույն համալսարանում, եղել է ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի լաբորանտ, 1962-1969 թվականներին` ամբիոնի ավագ լաբորանտ, 1969-1971 թվականներին` ասիստենտ, 1971-1979 թվականներին` ավագ դասախոս, 1979-1990 թվականներին` դոցենտ, 1990-2004 թվականներին` պրոֆեսոր, 2004 թվականից` ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի վարիչ[2][3]։
Աշխատանքները վերաբերում են սողունների կուսածնության, կարգաբանության, բնապահպանական կենսաքիմիայի, իմունաբանության,
կենդանիների պաշտպանության, պոպուլյացիոն գենետիկայի հարցերին։
Теория гибридного происхождения партеногенеза в группе кавказских скальных ящериц : (Эксперим.-теорет. исслед. ): авторефератдис. ... доктора биологических наук : 03.00.08 / АН УССР. Ин-т зоологии им. И. И. Шмальгаузена. - Киев, 1989. - 42 с.
Կենսաբանություն-10։ Դասագիրք ավագ դպրոցի 10-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, Աստղիկ գրատուն հրատ., 2010 (համահեղինակ)։
Կենսաբանություն-10,11,12 ուսուցչի ձեռնարկ | Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, Աստղիկ գրատուն, հրատար., 2010 (համահեղինակ)։
Կենսաբանություն-11։ Դասագիրք ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, Աստղիկ գրատուն, հրատ., 2010 (համահեղինակ)։
Կենսաբանություն-11, դասագրքի Կենսաբանության մեթոդական տետր | Ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, մաս - 1-ին. «Աստղիկ գրատուն» հրատ., 2010 (համահեղինակ)։