Ֆեդերիկոն «Պեսկարա» ակումբի սան է։ Նույն ակումբում էլ նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։ Նա իր նորամուտը թիմի հիմնական կազմում կատարել է 2013 թվականիմարտի 30-ին՝ Սերիա Ա-ի 30-րդ տուրի շրջանակներում անցկացված «Պարմա» ակումբի դեմ խաղում։ «Պեսկարան» այդ խաղում պարտվել է 0:3 հաշվով։ 2012-2013 մրցաշրջանի ամբողջ ընթացքում նա անցկացրել է 7 խաղ Իտալիայի առաջնությունում[3]
2013 թվականի ամռանը Ֆեդերիկոն տեղափոխվել է «Պարմա» ակումբ։ 2013/14 մրցաշրջանի առաջին կեսին նա վարձավճարով տեղափոխվել է «Գուբբիո» ակումբ։ Նա Սերիա C1-ում (Իտալիայի 3-րդ դիվիզիոն) անցկացրել է 11 խաղ, սակայն չի կարողացել գոլ խփել։ Մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձավճարով անցկացրել է «Պեսկարա» ակումբում՝ մասնակցելով 1 խաղի Սերիա Բ-ում[4]։ 2014/2015 մրցաշրջանում նա վարձավճարով խաղացել է «Կրեմոնեզե» ակումբում՝ մասնակցելով 27 խաղի և խփելով 5 գոլ[5]։ «Պարմա» ակումբի կազմում Ֆեդերիկոն ոչ մի խաղ չի անցկացրել։
2015 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Վիրտուս Լանչանո» ակումբ[6]։ 2015/2016 մրցաշրջանում նա անցկացրել է 37 խաղ և խփել 8 գոլ[7]։