Օրգանական ապակի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի: Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին: |
Օրգանական պոլիմերների հիմքով, թափանցիկ, ամուր նյութերը, որոնք նման են սիլիկատային ապակուն, կոչվում են օրգանական ապակի:
[խմբագրել] Հատկություններ
Սովորաբար օրգանական ապակի են անվանում պոլիստիրոլից և թերթավոր պոլիմեթիլմետակրիլատից պատրաստված իրերը: Սովորական սիլիկատային ապակուց տարբերվում է փոքր խտությամբ ու փխրունությամբ, փափկեցման ցածր ջերմաստիճանով և բարձր առաձգականությամբ: Օրգանական ապակին կիրառվում է ավիա-, մեքենա- և նավաշինության մեջ, ջերմատների, պատուհանների, գմբեթների և շենքերի գեղազարդային ապակեպատման համար: Դրանից պատրաստում են գործիքներ, բժշկական պրոթեզներ, օպտիկական ոսպնյակներ և այլն: