Օվոգենեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օվոգենեզը (հուն. ōón ձու + հուն. genésis առաջացում) իգական սեռական բջիջների՝ ձվաբջիջների ձևավորումն է, որը տեղի է ունենում ձվարաններում, անցնում Է երեք փուլերով՝ բազմացում, աճ, հասունացում։ Վաղ փուլերը տեղի են ունենում իգական սեռական օրգանների սաղմնային զարգացման շրջանում. օրինակ դեռահաս աղջկա ձվարանը պարունակում է 30.000 ձվաբջիջներ, որոնցից ամբողջ կյանքի ընթացքում հասունանում են ընդամենը մինչև 300-600–ը (սեռական հասունացումից սկսած ձվարանից դուրս են գալիս տարեկան միջին հաշվով 13 բջիջ), իսկ բեղմնավորվում են ընդամենը մի քանի ձվաբջիջներ։

Օվոգոնիումների բազմացումը տեղի Է ունենամ սովորական միտոզի ճանապարհով։ Աճման շրջանում ձվարանում նախնական դիպլոիդ սեռական բջիջը մի շարք միտոտիկ բաժանումներից հետո վեր է ածվում օվոցիտների (2ո), որոնք երկարատև աճից հետո անցնում են ռեդուկցիոն բաժանում, երկու մեյոտիկ բաժանումներից հետո օվոցիտից առաջանում են չորս հապլոիդ (ո) դուստր բջիջներ, որոնցից միայն մեկն Է ստանամ բջջապլազմայի և սննդանյութի մեծ պաշար։ Դա ձվաբջիջն Է. միայն նա է ենթակա հետագա զարգացման։ Մնացած երեք հապլոիդ բջիջները, որոնք հայտնի են բևեռային մարմիններ անվանմամբ, ստանամ են բջջապլազմայի փոքր քանակություն և շուտով ոչնչանում են։

Այդ չորս հապլոիդ բջիջները համարում են բեղմնավորված ձվաբջջից զարգացող սաղմին սննդանյութերով ապահովելու հարմարանք։