Օսիպ Վիլների եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսիպ Վիլների եկամտաբեր տուն
Տեսակճարտարապետական հուշարձան և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1903
ՃարտարապետՆիկոլայ Ժերիխով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Օսիպ Վիլների եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Осипа Вильнера), շենք Մոսկվայում։ Հասցեն՝ Ստարայա Բասմաննայա փողոց, տուն 12, շինություն 1։ Մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ է (գրանցման համարը՝ 7734419000)[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1872 թվականը կալվածքը պատկանել է դեղագործ Ֆ. Ֆ. Շտոկֆիշին, այնուհետև այն ձեռք է բերել Ռաուզերի կաթսայագործարանը։ Գործարանի փակվելուց հետո 1902 թվականին հողամասը գնել է ինժեներ Օսիպ Օսիպովիչ Վիլները՝ եկամտաբեր տուն կառուցելու նպատակով։ Շենքի նախագիծը կատարել է ճարտարապետ Ն. Ի. Ժերիխովը։ Շինարարությունն իրականացվել է 1904 թվականին[4]։

Հինգհարկանի տունը կառուցվել է վիեննական մոդեռնի ոճով։ Գլխավոր ճակատին առանձնանում են երկու էրկերները, որոնք ձգվում են երկրորդից մինչև չորրորդ հարկ։ Էրկերներում բացված են մեծ պատուհաններ, էրկերների ատտիկոսները թաղված են ձեղնահարկում։ Երկրորդ հարկի երկայնքով ձգվում է ցանկապատի նախշազարդ կոփածո մետաղյա ճաղերով պատշգամբը։ Տան մեծաքանակ և բազմազան ծեփածո դեկորը ներառում է մոսկովյան մոդեռնի ճարտարապետների շրջանում ժողովրդականություն վայելող բազմաթիվ տարրեր՝ մի քանի տեսակի կանանց դիմակներ, ճահճային ջրաշուշաններ, շագանակի տերևներ, դափնու ճյուղեր, ռոկայլի շրջանակներ և սոխազգի բույսեր։ Շենքի պատուհանները զարդարված են երեսկալներով, ընդ որում՝ յուրաքանչյուր հարկում դրանք տարբեր են[4]։

Խորհրդային իշխանության տարիներին առաջին հարկում բացվել է մթերային «ֆիննական խանութ», որը կահավորված էր արտասահմանյան սուպերմարկետի սկզբունքով։ 1970-ականներին տանը բնակվել է մարզական մեկնաբան Նիկոլայ Նիկոլաևիչ Օզերովը։ 2008 թվականից տունը պատկանում է «Առաջին բեռնատար ընկերություն» ԲԲԸ-ին։ Տան ներքին դասավորությունը խիստ փոխվել է, սակայն 2009-2010 թվականների վերականգնման ժամանակ ճակատը բերվել է պատմական տեսքի՝ ըստ պահպանված գծագրերի[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Протокол секции № 1 «Историко-культурная экспертиза объектов» ИКЭС при МКН № 1/12 от 16.04.2008
  2. «Доходный дом О.О.Вильнера».
  3. «Доходный дом О.О.Вильнера, 1903 г., арх. Н.И.Жерихов» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 Левина, Ирина. «Доходный дом О.О.Вильнера» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.