Օջախուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օջախուրի

Օջախուրի (վրաց.՝ ოჯახური), ազգային վրացական ուտեստ, իրենից ներկայացնում է տապակած միսը կարտոֆիլով։ Պատրաստում են տարբեր տեսակի մսերից (տավարի միս, խոզի միս և նույնիսկ հավի), կարտոֆիլ, համեմունքներ, սովորաբար մատուցվում է կեցի կոչվող կավե ամանով, որ տակի հատվածում պղնձապատ է։ Այն նախապես տաքացնում են ջեռոցում, հետո մատուցում, որ երկար պահպանի տաքությունը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացերեն լեզվով «օջախուրի» նշանակում է «ընտանեկան» այդ ուտեստը սովորաբար պատրաստում են ամբողջ ընտանիքի համար։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ բաժնի համար անհրաժեշտ է 250 գրամ խոզի միս, սոխ և կանաչի, կարտոֆիլ, սխտոր, համեմունքներից՝ սև պղպեղ և սվանետիի աղ, որ մի քանի համեմունքների խառնուրդ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]