Օշան թխակապույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օշան թխակապույտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ մեխակածաղկավորներ
Ընտանիք թելուկազգիներ
Ցեղ օշան
Տեսակ օշան թխակապույտ
Լատիներեն անվանում
Salsola glauca M. B.


Օշան թխակապույտ (լատին․՝ Salsola glauca M. B.), թելուկազգիների ընտանիքի, օշան ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաթուփ է՝ 30-75 սմ բարձրությամբ, չռված-ընձյուղներով, ներքևի կողմից կապտավուն, մերկ, փայտացած ճյուղերով։ Տերևները կիսագլանաձև են, վերևի կողմից տափակավուն, նստադիր, սրածայր, մեծ մասամբ մի փոքր դեպի վեր ծռված, մինչև 30 սմ երկարությամբ, 2-3 մմ լայնությամբ։ Ծաղիկները միայնակ են, գտնվում են տերևածոցերում և առաջացնում են նոսր հասկիկներ։ Ծաղկապատը ունի թաղանթանման հաստացում, որը պտղաբերման ժամանակ վերածվում է դեղնավուն, ամբողջաեզր թևիկների։ Սպին հարթ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում (Արևելյան և ճարավային Անդրկովկասում), Իրանում, Միջին Ասիայում (Տյան Շան, Սիրդարյա, Լեռնային Թուրքմենստան)։ ճայկական ՍՍՃ-ի պայմաններում հանդիպում է Արարատյան դաշտում, Վայքում, Մեղրիում, աճում է չոր, քարքարոտ, աղուտ ու ալկալի հողերում, օշինդրային կիսաանապատի ստորին գոտում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 223։