Եգիպտացորեն թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օկսուսու չհաից)
Եգիպտացորեն թեյ
옥수수차
ՏեսակՈչ ալկոհոլային
Ենթատեսակսերմերի թեյ
 Corn tea Վիքիպահեստում
եգիպտացորեն թեյ

Եգիպտացորեն թեյ (կորեերեն՝ 옥수수차 օկսուսու-չհա), կորեական ավանդական ըմպելիք, պատրաստված եգիպտացորենի հատիկներից։ Օկսուսու չհա պատրաստելու համար նախ եգիպտացորենի հատիկները փռում են արևի տակ, որպեսզի նրանք չորանան, այնուհետև բովում են թավայի մեջ մինչև դարչնագուն դառնալը։ Այս ամենից հետո բովված հատիկները եփում են մինչև ոսկեգույն գույն ստանալը։ Երբեմն ըստ ցանկության ավելացնում են շաքարավազ, չնայած որ եփուկը առանց այն էլ մի քիչ քաղցր է լինում։ Եգիպտացորենից թեյ պատրաստելու եղանակները հիմնականում անվանում են kanneni (Kor: 강냉이), որը մեծ տարածում ունի Հարավային Կորեայում։

Եգիպտացորենի թեյը բուժում է երիկամների և միզապարկի հիվանդություններ(3ճ/գ մանրացրած մազիկներ և կես լիտր ջուր) ջուրը պետք է եռացնել և լցնել եգիպտացորենի մազիկների վրա:Փակել այն և թողնել թրմվի 2ժամ։ Դրանից հետո քամել և օրական 3անգամ խմել 1բաժակ, ուտելուց հետո։ Եգիպտացորենի թեյը օգտակար է նաև սրտամկանի հիվանդության համար(1ճ/գ եգիպտացորենի մազիկներ, 1ճ/գ խատուտիկի մանրացրած արմատ, 1ճ/գ անանւխ) կես լիտր եռացրած ջուրը լցնել բոլոր բաղադրիչների վրա,կափարիչը ծածկել և թողնել թրմվի 2 ժամ։ Ապա քամել թեյը և խմել օրական 3անգամՙ ուտելուց առաջ, 1բաժակի չափով:Եգիպտացորենի թեյը բուժում է նաև միզուղիներ(3գ մազիկներ, 3գ թեղու(ВЯЗ) տերևներ, 20գ կտավատի սերմեր) 1/2 լիտր եռացրած ջուրը լցնել բոլոր բաղադրիչների վրա, ծածկել կափարիչը և թողնել թրմվի 2ժամ։ Ապա քամեք և խմեք օրական 3անգամՙ ուտելուց առաջ:Խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցել բժշկի հետ։ ===