Օլգա Սերգեևնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Սերգեևնա
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պրոշկին
Սցենարի հեղինակԷդվարդ Ռաձինսկի
ԴերակատարներՏատյանա Դորոնինա և Արմեն Ջիգարխանյան
ԵրաժշտությունՄիքայել Թարիվերդիև
Տևողություն560 րոպե

«Օլգա Սերգեևնա» (ռուս.՝ «Ольга Сергеевна»), ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի հեռուստատեսային ութսերիանոց ֆիլմը[1][2], որը բեմադրվել է Էդվարդ Ռաձինսկու «Հիշողություններ...» (ռուս.՝ «Воспоминания…») վիպակի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է գիտնական-օվկիանոսագետ Օլգա Սերգեևնա Վաշկինայի (Տատյանա Դորոնինա) ճակատագրի մասին։ Ողջ կյանքի ընթացքում կինը սիրել է միայն մեկ մարդու, ում հետ նա այդպես էլ չի կարողացել երջանկություն գտնել։ Ֆիլմի ութ սերիաներն («գլուխներ») են։

  • Հիշողություններ… (ռուս.՝ Воспоминания…)
  • Հանդիպումներ շատ տարիներ անց (ռուս.՝ Встречи через много лет)
  • Փարիզ և հետո (ռուս.՝ Париж и после)
  • Հաջողություն (ռուս.՝ Успех)
  • Երկու տարի անց (ռուս.՝ Спустя два года)
  • Եվ կրկին շեմին (ռուս.՝ И опять на пороге!)
  • Գիշերային զանգեր (ռուս.՝ Ночные звонки)
  • Փորձարկում (ռուս.՝ Испытание)

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տատյանա ԴորոնինաՕլգա Սերգեևնա Վաշկինա, գիտնական, օվկիանոսագետ
  • Ռոստիսլավ ՊլյատՊյոտր Սերգեևիչ Նիկիֆորով, ակադեմիկոս, գիտնական-օվկիանոսագետ, Օլգա Վաշկինայի ղեկավարը ստորջրյա հետազոտությունների լաբորատորիայում
  • Արմեն ՋիգարխանյանՎլադիմիր, մաթեմատիկոս
  • Վալենտին ԳաֆտՏրոյանկին, Պիտեր Նիկիֆորովի ստորջրյա հետազոտությունների լաբորատորիայի աշխատակից
  • Տատյանա Կարպովա – Օլգա Վաշկինայի գործընկերուհին
  • Օլեգ ԵֆրեմովՎիկտոր Անատոլևիչ Կուրդյումով
  • Մարինա ՆեյոլովաԵլենա, Վիկտոր Կուրդյումովի քույրը
  • Լև ԴուրովԻվան Կազիմիրովիչ Անգել
  • Լյուսյենա Օվչիննիկովա – Մարգարիտա
  • Անատոլի Եգորով – Վադիմ
  • Սերգեյ Պրոխանով – Նիկիտա
  • Վարվառա Սոշալսկայա – Վադիմի մայրը
  • Զոյա Վասիլկովա – մորաքույր Դուսյա, Նիկիտայի մայրը
  • Իվան Սոլովյով – Զորկով
  • Ելենա Ֆադեևա – Զորկովի կինը
  • Ալլա Բուդնիցկայա – Վիկա
  • Նիկոլայ Պարֆյոնով – Ֆիլիպչենկո
  • Եֆիմ ԿոպելյանԱլեքսանդր Դուբրովսկի, ծովային ինստիտուտի տնօրեն
  • Վյաչեսլավ Նեվիննի – Վովա Ռոմաշկո, Վադիմի հորեղբայրը
  • Վիկտոր Խոխրյակով – Ֆեոդոր Նիկոլաևիչ
  • Կոնստանտին Ռայկին – Պիլիպենկո
  • Վալենտինա Տալինինա – Գալինա
  • Գալինա Սոկոլովահիպնոսացնող
  • Նատալյա Մեդվեդևա – հերթապահ
  • Տիգրան Դավիդով – Լյոշա
  • Ռոստիսլավ Յանկովսկի – գրող
  • Լեոնիդ Բրոնևոյ – Տյուտյաև
  • Վերա Օլխովսկայա (Վերա Ալխովսկայա) – Ֆեոդոր Նիկոլաևիչի քարտուղարուհին
  • Լյուդմիլա Գառնիցա – Լյուսյա Բելյաևա
  • Վլադիմիր Լիպարտ – պապիկ
  • Յուրի Պերով – Կուրդյումովի օգնականը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Պրոշկին
  • Սցենարի հեղինակ՝ Էդվարդ Ռաձինսկի
  • Օպերատորներ՝ Անդրեյ Տյուպկին, Ալեքսանդր Շապորին
  • Կոմպոզիտոր՝ Միքայել Թարիվերդիև
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Դավիթ Սամոյլով, Անդրեյ Վոզնեսենսկի
  • Երգերի կատարողներ՝ Իոսիֆ Կոբզոն, Միքայել Թարիվերդիև

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչում են «Память» (երաժշտությունը՝ Միքայել Թարիվերդիևի, տեքստը՝ Դավիթ Սամոյլովի) և «Не исчезай» (երաժշտությունը՝ Միքայել Թարիվերդիևի, տեքստը՝ Անդրեյ Վոզնեսենսկու) երգերը Իոսիֆ Կոբզոնի կատարմամբ։ Երկու երգերն էլ կատարվել են «Տարվա երգ» ամենամյա փառատոնի եզրափակչում՝ 1976 և 1978 թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Օլգա Սերգեևնա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Օլգա Սերգեևնա» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]