Օզգե Գյուրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օզգե Գյուրել
թուրքերեն՝ Özge Gürel[1]
Ծնվել էփետրվարի 5, 1987(1987-02-05)[2] (37 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և մոդել
Ամուսին(ներ)Serkan Çayoğlu?[3]

Օզգե Գյուրել (թուրքերեն՝ Özge Gürel, լրիվ անվանումը՝ Օզգե Ջան Գյուրել (թուրքերեն՝ Özge Can Gürel), փետրվարի 5, 1987(1987-02-05)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի և երգչուհի[4]։ Առավել հայտնի է դարձել Օյքյու Աջարի դերով, որը նա մարմնավորել է Բալի սեզոն հեռուստասերիալում։ 

Սկզբնական շրջանում Օզգեն սովորել է տնտեսագիտական համալսարանում և չի ունեցել դերասանական կրթություն։ 2010 թվականին նրան հրավիրել են նկարահանվելու «Որտեղ է իմ դուստրը» հեռուստասերիալում։ Դրանից հետո Օզգեն դերասանական կրթություն է ստացել։ Նկարահանվել է նաև «Հոյակապ դար» հեռուստասերիալում։ 2014 թվականին Օզգեն նկարահանվել է «Մակընթացություն» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Չաղաթայ Ուլուսոյը և Սերենա Սարըքայան։

Դերասանուհին մեծ ճանաչում է ձեռք բերել «Բալի սեզոն» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Օյքյուի դերը։ Նրա խաղընկերը հեռուստասերիալում եղել է Սերքան Չայօղլուն։ Հեռուստասերիալը ցուցադրվել է աշխարհի 61 երկրներում։ 2017 թվականին Օզգե Գյուրելը նկարահանվել է «Աստղերը իմ վկաներն են» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Բերք Ջանքաթը։ Հեռուստասերիալը չորրորդ սերիայից հետո փակվել է՝ ցածր վարկանիշի պատճառով։ Ներկայումս նկարահանվում է Լիալուսին հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերն է Ջան Յամանը։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալ Բնօրինակ անվանում Տարի Դեր Ծանոթագրություն
Որտեղ է իմ դուստրը Kızım Nerede? 2010-2011 Զեյնեփ Դեմիրայ Գլխավոր դերերից մեկը
Խաղաղության փողոցը Huzur Sokağı 2012 Մելիսա Մի քանի սերիա
Հոյակապ դար Muhteşem Yüzyıl 2014 Ռանա խաթուն Երկրորդական դեր
Մակընթացություն Medcezir 2014 Ադա Սավաշեր Հրավիրված դերասանուհի
Բալի սեզոն Kiraz Mevsimi 2014-2015 Օյքյու Աջար Դինչեր Գլխավոր դեր
Աստղերն իմ վկաներն են Yıldızlar Şahidim 2017 Հազիրան Գլխավոր դեր
Լիալուսին Dolunay 2017 Նազլը Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]