Օդապարուկը, որ հասավ լուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդապարուկը, որ հասավ լուսին
ՀեղինակEvelyn Sharp?
Տեսակպատմվածք
Ժանրմանկական գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ՀրատարակիչՋոն Լեյն
Հրատարակված էThe Other Side of the Sun?
Հրատարակման տարեթիվ1900

Օդապարուկը, որ հասավ լուսին (անգլ.՝ The Kite That Went to the Moon), հեքիաթ, որը գրվել է Էվելին Շարփի կողմից։ Այն հրապարակվել է 1900 թվականին, որպես Արևի մյուս կողմը կարճ պատմվածքների հավաքածուի մաս[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի երիտասարդ տղա, ում անունը Ջերրի է, իր իսկ ձեռքերով պատրաստում է իրենց գյուղի ամենամեծ օդապարուկը։ Նրա ընկեր Չաբին՝ փայտագործի դուստրը, նկարում է լուսին և մի քանի աստղեր օդապարուկի վրա։ Ջերրին հպարտ է իր օդապարուկով և գնում է դաշտ, որպեսզի թռցնի այն դեպի լուսին։ Նա փորձում ցերեկը է թռցնել օդապարուկը, երբ բոլոր տղաները և աղջիկները նայում էին, բայց, ցավոք սրտի, օդապարուկը չի հաջողվում թռցնել։ Ջերրին իրեն պարտված և շփոթված է զգում, քանի որ գյուղի երեխաները ծիծաղում են նրա վրա, և նա գնում է Չաբիին փնտրելու։ Ջերրին և Չաբին միասին վերցնում են օդապարուկը և շարունակում են գնալ որոնման, որպեսզի գտնեն մեկին, ով կասի, թե ինչու Ջերրիի օդապարուկը չի թռչում։

Երբ այդ երկուսը ճանապարհ են ընկնում դեպի անտառներ, Չաբին սաստիկ սովածանում է և ստիպում է Ջերրիին ուտելու որևէ բան գտնել։ Իր որոնման ժամանակ նա հանդիպում է մի առեղծվածային մարդու, ում պարկի մեջ կար աշխարհում ամեն ինչ, այսպիսով Ջերրին Չաբիի համար ուտելիք է խնդրում։ Առեղծվածային մարդը Ջերրիին տալիս է մի տորթ, որը ունի նրա համը, ինչը որ ուտողը կուզի, և այն վերականգնվում է, երբ ուտողը կծում է այն։ Այնուամենայնիվ, երբ Ջերրին վերադառնում է Չաբիի մոտ նրա համար ուտելիք գտնելուց հետո, երեխաները նկատում են, որ օդապարուկը չկա։ Գիշերն սկսվել է, մութ է։ Այս ժամանակ Ջերրին և Չաբին հանդիպում են մեկ ուրիշ առեղծվածային արարածի, որը կոչվում է վիմպ։ Վիմպը հայտնվում է հանկարծակիորեն և բացատրում երեխաներին, որ օդապարուկը չի հաջողվել թռցնել, քանի որ ցերեկ էր և չկար լուսինը։ Ջերրին խնդրում է վիմպին տանել նրանց լուսին, որպեսզի տեսնեն օդապարուկը, և վիմպը համաձայնում է։

Երկու երեխաները և վիմպը վարում են տիեզերաքար մինչև լուսին, որտեղ նրանք գտնում են Ջերրիի օդապարուկը և հանդիպում շողացող և նուրբ Լուսնի Օրիորդին։ Վիմպը անհետանում է, քանի որ վախեցած է Լուսնի Օրիորդից։ Լուսնի խիստ Օրիորդն ուրախությամբ չի ընդունում երեխաներին, ովքեր մտել էին իր տարածք, և խնդրում է հեռանալ։ Մինչ մայրամուտը երեխաները օդապարուկով վերադառնում են տուն և ցույց տալիս բոլոր երեխաներին գյուղում, որ օդապարուկը իրոք կարող էր թռչել։ Օդապարուկը, այնուամենայնիվ, վերադառնում է երկինք և շարունակում է տիեզերաքար հիշեցնել։

Հեղինակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվելին Շարփը ծնվել է 1869 թվականի օգոստոսի 4-ին, 9-րդն էր 11 երեխաներից։ Իր կյանքի ընթացքում նա եղել է լրագրող և կես դրույքով ուսուցիչ։ 1955 թվականին իր կյանքի ավարտին Շարփը հրապարակել է շուրջ 30 գրքեր, ներառյալ «Ամբողջ ճանապարհը դեպի կախարդական աշխարհ» (1898), «Փրինգ անելով» (1897) և «Արևի մյուս կողմը» գրքերը (1900)։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օդապարուկը, որ հասավ լուսին» գիրքը ուներ 4 կերպար․ Ջերրի, Չաբի, վիմպ և Լուսնի Օրիորդը։ Ջերրին այն երիտասարդ տղան է, որը պատրաստում է գյուղի ամենամեծ օդապարուկը։ Չաբին փայտագործի դուստրն ու Ջերրիի ընկերն է։ Այդ նա էր, որ նկարել էր լուսինը և աստղերը Ջերրիի օդապարուկի վրա։ Վիմպը առասպելական արարածն է, ում Ջերրին և Չաբին հանդիպում են իրենց երկար ճանապարհորդության ժամանակ։ Այդ վիմպն է բացատրում Ջերրիին, թե ինչու իր օդապարուկը ի սկզբանե չի թռել և հասցնում նրանց լուսին։ Լուսնի Օրիորդը վերջին կերպարն է, ում Ջերրին և Չաբին հանդիպում են իրենց ճանապարհորդության ընթացքում․ նա խիստ, բայց արդար կերպար է, ով զայրացած էր Ջերրիի և Չաբիի վրա՝ իր երկիր մտնելու համար։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օդապարուկը, որ հասավ լուսին» գիրքը գրվել է 1899 թվականին և 1-ին անգամ հրատարակվել է Ջոն Լեյնի կողմից Բոդլի Հեդում, Լոնդոն և Նյու Յորք քաղաքներում 1900 թվականին, Էվելին Շարփի «Արևի մյուս կողմը» հեքիաթների գրքում (1869-1955)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sharp, Evelyn. The Other Side of the Sun: Fairy Stories. London, John Lane, 1900. Print. pg 163–188.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sharp, Evelyn. The Other Side of the Sun: Fairy Stories. London, John Lane, 1900. Print. pg 163–188.
  • Evelyn Sharp Biography

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]