Քրիստինա Շրյոդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Շրյոդեր
գերմ.՝ Kristina Schröder
 
Կուսակցություն՝ Քրիստոնեական-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Մայնցի համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սոցիոլոգ
Դավանանք Lutheran Churches?[1]
Ծննդյան օր օգոստոսի 3, 1977(1977-08-03)[2][3][4] (46 տարեկան)
Ծննդավայր Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]
Քաղաքացիություն  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Kristina Köhler
Ամուսին Ole Schröder?
 
Կայք՝ kristinaschroeder.de
 
Ինքնագիր Изображение автографа

Քրիստինա Շրյոդեր (գերմ.՝ Kristina Schröder, ի ծնե Քյոլեր (Köhler), օգոստոսի 3, 1977(1977-08-03)[2][3][4], Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), գերմանացի քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Շրյոդերը ստացել է ավարտական վկայական 1997 թվականին, որից հետո սովորել է սոցիոլոգիա, պատմություն, փիլիսոփայություն և քաղաքագիտություն Մայնցի համալսարանում։ Նա ստացել է դիպլոմ 2002 թվականին և փիլիսոփայության դոկտորի աստիճան 2009 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրյոդերը Գերմանիայի երիտասարդական միությանը միացել է 1991 թվականին և Բունդեսթագի անդամ է 2002 թվականից։

2009 թվականի նոյեմբերի 30-ին նա նշանակվել է Անգելա Մերկելի աշխատասենյակում ընտանիքի, տարեց քաղաքացիների, կանանց և երիտասարդության հարցերով դաշնային նախարար, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 17-ի կաբինետի լիազորությունների ժամկետի ավարտը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրյոդերը ապրում է Բեռլինում իր ամուսնու[6]՝ Օլե Շրյոդերի, Բունդեսթագի գործընկերոջ հետ[7]։ Նրա նշանակումից կարճ ժամանակ անց նրանք հայտարարեցին, որ մտադիր են ամուսնանալ 2010 թվականի փետրվարի 12-ին[8][9]։ Նրանք ունեն երկու դուստր, որոնք ծնվել են 2011 և 2014 թվականներին։

Նա անկախ Ավետարանչական-լյութերական եկեղեցու անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bundestag.de/bundestag/abgeordnete18/biografien/S/schroeder_kristina/259014
  2. 2,0 2,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #138064253 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Ewald Hetrodt (October 4, 2015), Kristina Schröder: “Inzwischen ziemlich abgebrüht“ Frankfurter Allgemeine Zeitung.
  7. Spieker, Sandra (2009 թ․ նոյեմբերի 28), «Kristina Köhler (32), jung, ledig, kinderlos: Ist die neue Familienministerin dem Amt gewachsen?», Bild Zeitung, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին, Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  8. «Kristina Köhler heiratet Ole Schröder im Februar», Hamburger Abendblatt, 2009 թ․ դեկտեմբերի 2.
  9. «Kabinett gratuliert Familienministerin zu Hochzeit», Die Zeit, 2010 թ․ փետրվարի 13.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Շրյոդեր» հոդվածին։