Քսենյա Մարինկովիչը ծնվել է 1966 թվականին Վիրովիտիցայում։ Ավարտել է տեղի ավագ դպրոցը։ Ընդունվել է Զագրեբի դրամատիկական արվեստի ակադեմիա, միաժամանակ, որպես սիրողական արտիստ, հանդես եկել Վիրովիտիցայի թատրոնում[2]։ Ակադեմիայում ուսանելու տարիներին համագործակցել է Բրանկո Գավելլայի անվան դրամատիկական թատրոնի և Հիստրիոնի թատերախմբի հետ։ Ակադեմիան ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Teatar u gostima-ում, այնուհետև 1989 թվականից աշխատել է Զագրեբի ZKM թատրոնում, որտեղ կերտել է իր կարևորագույն դերերի մեծ մասը։ Բացի թատերական դերերը, հանդես է եկել հեռուստաֆիլմերում և ֆիլմերում
[3]: