Քոֆի Ասամոա
Քոֆի Ասամոա | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1987 (37 տարեկան) |
Քաղաքացիություն | Գանա |
Մասնագիտացում | սցենարիստ և կինոռեժիսոր |
IMDb | ID ID 4179161 |
Քոֆի Ասամոա, հայտնի է նաև Քոֆաս անունով (անգլ.՝ Kofi Asamoah also known as Kofas, մարտի 27, 1987), գանացի մրցանակակիր կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր[1][2][3], կինո-հեռուստատեսային ֆիլմերի, տեսահոլովակների և գովազդների պատրաստման Kofas Media- ընկերության գործադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար[4][5][6][7][8]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Գանայի համալսարանը, ռեժիսորական իր աշխատանքին զուգընթաց՝ սովորել կինոյի և հեռուստատեսության ազգային ինստիտուտում, ավարտել է նաև Գանայի ժուռնալիստիկայի ինստիտուտը՝ ստանալով մագիստրոսի ասատիճան։ Հետագայում կինոռեժիսուրա է ուսումնասիրել Նյու Յորքի կինաոկադեմիայում։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քոֆին իր մասնագիտական գործունեությունն սկսել է Skyy Power FM/TV-ում որպես նորությունների հաղորդավար և ռեալիթի շոու վարող։ 2009 թվականից ձեռնամուխ է եղել կինոարտադրությանը։ 2012 թվականին թողարկել է Boys Kasa կատակերգական սերիալը, որի սցենարիստն ու պրոդյուսերն էր միաժամանակ[9][10][11]։ Հետագայում, հանդես գալով որպես պրոդյուսեր ու ռեժիսոր, թողարկել է գանայական մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ Area Boys-ը (2011), Kalybos in China-ն (2015)[12] John and John-ը (2017), Amakye and Dede-ն, որը նկարահանվել է 2016 թվականին և այդ նույն տարում մրցանակի արժանացել City People Entertainment Awards մրցանակաբաշխությունում[13]։ Ընդ որում՝ Քոֆիին է շնորհվել լավագույն կինոռեժիսորի համար սահմանված մրցանակը[14]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Ֆիլմը | Դերը |
---|---|---|
2008 | Brain Sex (կարճամետրաժ) | Ռեժիսոր, պրոդյուսեր |
2008 | Opambour | Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2010 | Danger | Ռեժիսոր, պրոդյուսեր |
2010 | Nyame Ay3 Me Bone | Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2010 | Oh! Uncle Atta | Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2011 | Area Boys | Ռեժիսոր, պրոդյուսեր |
2015 | Kalybos in China[15] | Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2016 | Amakye and Dede (կատակերգություն)[16] | Ռեժիսոր, պրոդյուսեր |
2017 | John and John[17] | Ռեժիսոր, պրոդյուսեր |
2019 | Away Bus[18] | Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Eye Red[19]
- Noko Fio
- Pa2Pa
- Papa Kumasi
- Bombo Clinic
- Cow and Chicken
- Guy Guy (ռեժիսոր)[20]
- Cocoa Brown
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Մրցանակաբաշխությունը | Մրցանակը | Արդյունքը | Ref |
---|---|---|---|---|
2016 | City People Entertainment Awards | Տարվա լավագույն կինոռեժիսոր (Գանա) | Հաղթանակ | [21] |
2016 | Ghana Movie Awards | Լավագույն ռեժիսոր (Amakye and Dede ֆիլմի համար) | Առաջադրված | [22] |
2019 | Ghana Entertainment Awards USA | Լավագույն կինոռեժիսոր (FILM) | Հաղթանակ | [23] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Movie producer and director Kofi Asamoah wins award in USA». Ghana Web. 2017 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Movie director Kofi Asamoah goes 1970 at 2016 Ghana Movie Awards». Ghana Web. 2016 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Peter Sedufia, Kofi Asamoah join forces on new movie». Ghana Web. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Watch: We will keep casting old actors – Kofi Asamoah». Ameyaw Debrah. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «KOFAS Media declares support for FDGG». Ghana Web. 2018 թ․ օգոստոս. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «PHOTO: A Throwback Photo Of Kofi Asamoah Pops Up On Social Media And People Can't Believe Their Eyes». Peacefm. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Kofi Asamoah and actress Salma Mumin spotted chilling in Greece». Ghana Web. 2018 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Kofas Media's 'John and John' movie was a successful remake of old South African Film». Ghana Web. 2017 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Kofi Asamoah Is Pissed And It's Because Every Ghanaian Lady Has Suddenly Become A Make-up Artiste – WATCH VIDEO RANT». Ghana Celebrities. 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Wedding Bells: Kofi Asamoah and Salma Mumin Caught Chopping love, Announces Their Wedding soon(Video)». Ghana Vibes. 2018 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «You don't have to be trained to be an actor – Kalybos' Director». myjoyonline.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «We made 38% profit on 'Kalybos in China' movie - Producer». 2016 թ․ հունվարի 30.
- ↑ «GH One TV wins Best Showbiz Content Award at #CPEA2016». ghonetv.com. 2016 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «FULL LIST: Shatta, Wiyaala, Yvonne Okoro Others WIN at City People Entertainment Awards». YFM Ghana. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Watch Trailer: Kalybos in China». Ghana Web. 2015 թ․ մարտի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Kofi Asamoah refuses to disclose how much Amakye and Dede premier fetched». News Ghana. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Kofas Media releases behind the scene photos from 'John N John' movie». Kasapafm. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Trailer Finally Out For Agya Koo's Comeback Movie 'Away Bus'». Peacefm. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Contact Support». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «New TV Series "Guy Guy" to break ratings in Ghana |Airs Soon on GTV». 2015 թ․ հուլիսի 23.
- ↑ «Full List Of Winners at 2016 City People Entertainment Awards». TheNet Nigeria. 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Full list of nominees for 2016 Ghana Movie Awards». Ghana Web. 2016 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Full list of winners of Ghana Entertainment Awards USA 2019». Yen.com.gh. 2019 թ․ հուլիսի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
|