Քուվեյթի Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Քուվեյթի Հանրապետություն
جمهورية الكويت‎
 Քուվեյթ 1990, օգոստոսի 4 - օգոստոսի 28  
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ալ-Քուվեյթ (խոշորագույն քաղաք)
Լեզու արաբերեն
Ազգություն արաբներ
Իշխանություն
Պետության գլուխ Վարչապետ

Քուվեյթի Հանրապետություն (արաբ․՝ جمهورية الكويت‎‎), պատմական կարճ ժամանակահատվածում գոյություն ունեցած պետություն, որը ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 4-ին և գոյատևել ընդամենը մի քանի օր՝ մինչև օգոստոսի 28-ը։ Պետության ստեղծումն անմիջականորեն կածված էր իրաքյան բանակի կողմից Քուվեյթի տարածք ներխուժման հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուվեյթի տարածք ներխուժելով՝ իրաքյան բանակը նպատակ ուներ քուվեյթական ռազմական ուժերի մասնակցությամբ հեղափոխություն հրահրել[1]։ Օգոստոսի 4-ին Իրաքի կառավարությունը հրապարակեց «Անկախ Քուվեյթի ժամանակավոր կառավարության» մասին հրովարտակ։ Կառավարությունը կազմված էր քուվեյթցի 9 կոլլաբորացիոնիստ-սպաներից։ Կառավարության ղեկավարն էր Ալա Հուսեյն Ալին, ով հանդես էր գալիս որպես հանրապետության համար մեկ անձ՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար և ներքին գործերի նախարար։

Իրաքյան բանակի կողմից Քուվեյթի օկուպացումից հետո Քուվեյթի էմիրը ստիպված եղավ մեկնել Սաուդյան Արաբիա և ձևավորել վտարանդի կառավարություն[2]։ Քուվեյթի հանրապետական վարչակարգը մեղադրվել է հակաժողովրդական, պրոիմպերիալիստական և սիոնիստական լինելու համար։ Նրանք մեղադրվում էին նաև ազգային ռեսուրսների յուրացման համար[3]։

Օգոստոսի 7-ին Քուվեյթի ժամանակավոր կառավարությունը պաշտոնապես հռչակվեց երկիրը հանրապետություն։ Երկրի ղեկավար նշանակվեց Ալա Հուսեյն Ալին[4]։ Շուտով Հուսեյն Ալին դարձավ Իրաքի փոխվարչապետ, իսկ օգոստոսի 28-ին Քուվեյթը հռչակվեց Իրաքի տասնիններորդ մարզ։ Նախկին կառավարության ղեկավար Ալի Հասան ալ-Մեջիդին նշանակվեց Քուվեյթի նահանգապետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clive H. Schofield & Richard N. Schofield (Ed.). The Middle East and North Africa. New York: Routledge. 1994. p. 147.
  2. Michael S. Casey. The History of Kuwait. Westport, CT: Greenwood Press. 2007. p. 93.
  3. Daily Report: Soviet Union. Issues 147—153. 1990. p. 124.
  4. Richard Alan Schwartz. The 1990s. New York: Facts on File, Inc. 2006. p. 74.
  5. Quoted in Lawrence Freedman. A Choice of Enemies: America Confronts the Middle East. New York: PublicAffairs. 2008. pp. 217—218. See also Rabinovich and Shaked, pp. 403—404.