Քննարկում:Չեննայ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մադրաս տարբերակը ավելի հայտնի չէ՞։ Կարծեմ հայկական աղբյուրներում դա է տարածված։ --vacio 15։34, 19 Դեկտեմբերի 2012 (UTC)

Հայկական աղբյուրներում ինձ միայն Մադրաս տարբերակն է հանդիպել։ — Geo [✉] 16:14, 19 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
1996 թվականից քաղաքը անունը փոխել է, բայց կարծես թե այժմ Չենաի է, այլ ոչ Չենայ։--Bekoքննարկում 16:21, 19 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]

Ես էլ Մադրաս գիտեի, բայց անգլերենում կարդացի, որ Մադրասը նախկին անունն է։ Որ տարբերակն է ճիշտ՝ Չենա, Չենայ, թե Չենաի, չգիտեմ։SusikMkr (քննարկում) 17։35, 19 Դեկտեմբերի 2012 (UTC)

Այդ դեպքում հարց է ծագում․ ոչ այնքան հայտնի պաշտոնական անունը օգտագործել, թե՞ հայտնի անունը (որն հայերենում ընդունված է հարյուրամյակից ավել)։ Ասենք, Արարատ լեռան պաշտոնական անունն է Աղրը Դաղ, բայց օգտագործվում է Արարատը, որովհետև ավելի հայտնի է։ Մյուս կողմից, օրինակ, ընտրել ենք Վաղարշապատ, ոչ թե Էջմիածին։ Չնայած երկու բերված օրինակներում էլ նախընտրությունը տրված է ավանդական-պատմական անվանմանը։ --vacio 17:43, 19 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]
Մարդիկ իրենց քաղաքի անունը փոխել են և սրանով հարցը փակված է։ Նույնն է նաև Մումբայը, որը նախկինում Բոմբեյն էր՝ նույնպես հայերենում ընդունված նախկին տարբերակ, բայց հին անունները բրիտանացիք էին տվել, իրենց հարմար հնչողությամբ և այժմ դրանցից կարող ենք միայն վերահղում տալ։ Մենք սովոր էինք նաև Լենինական, Կիրովական և այլ անունների, որոնք այժմ չենք օգտագործում։--Bekoքննարկում 17:59, 19 Դեկտեմբերի 2012 (UTC)[reply]