Քղիսթել Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քղիսթել Հոֆման
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 1936(1936-04-19) (88 տարեկան)
ԾննդավայրBurkau, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունգրող

Քղիսթել Հոֆման (գերմ.՝ Christel Hoffmann, ապրիլի 19, 1936(1936-04-19), Burkau, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա), գերմանացի թատերագետ և մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայպցիգի թատերական դպրոցում սովորելուց հետո նա աշխատել է տեղի Landestheater Neustrelitz-ում և Städtische Bühnen-ում՝ որպես դրամատուրգ։ 1960-ից 1970 թվականներին եղել է Բեռլինի Freundschaft թատրոնի գլխավոր դրամատուրգը։ 1973 թվականին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան՝ պաշտպանելով իր դիսերտացիան ԳԴՀ-ի մանկապատանեկան թատրոնի պատմության և պատմական վկայակոչման մասին թեմայով։ 1980-ականների սկզբին նա տեղափոխվել է Բեռլինի Պիոներպալաստ՝ որպես մանկական ներկայացումների մեթոդիստ։ 1986 թվականից հետո Հոֆմանն աշխատել է որպես ԳԴՀ-ի մանկապատանեկան թատրոնի միջազգային խնդիրների գրասենյակի գիտական աշխատակից և այդպիսով դարձել է ԳԴՀ-ի ASSITEJ-ի (մանկապատանեկան թատրոնի միջազգային միություն) վերջին տնօրենը։ 1990-2001 թվականներին աշխատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մանկապատանեկան թատերական կենտրոնում, ղեկավարել Բեռլինի գրասենյակը և բազմաթիվ նախագծեր[1]։

1990-ից 1994 թվականներին դասավանդել է Բեռլինի գեղարվեստի համալսարանում։ 1994 թվականից սկսած դասավանդում է Ցյուրիխի գեղարվեստի համալսարանում[2], իսկ 2001 թվականից՝ Օսնաբրյուքի համալսարանի թատերական կրթության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր է։ 1993-ից 1995 թվականներին Հոֆմանը Բեռլինի Theatertreffens der Jugend-ի գեղարվեստական ղեկավարն էր։ Բացի այդ, նա պարբերաբար մասնակցում է այնպիսի փառատոնների և թատերական հանդիպումների կազմակերպման գործընթացներին, ինչպիսիք են Internationalen Regieseminar für Kinder- und Jugendtheater, der Spurensuche – Treffen Freier Kinder- und Jugendtheater-ը և der Spurensuche – Treffen Freier Kinder- und Jugendtheater[3], ինչպես նաև` սեմինարների հայրենիքում և արտերկրում՝ երեխաների հետ թատրոնի մեթոդաբանության և էպիկական թատրոնի պատմողական մեթոդների վերաբերյալ[4]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Theater für Junge Zuschauer, Akademieverlag Berlin 1976.
  • Kinder- und Jugendtheater der Welt, Henschelverlag Berlin 1978, 2. Aufl. 1984.
  • Die Pfosten sind, die Bretter aufgeschlagen … Theater von Aischylos bis Brecht, Kinderbuchverlag Berlin 1984, 2. Aufl. 1988.
  • Spielen und Theaterspielen, Kinderbuchverlag Berlin 1989, Neuausgabe: Deutscher Theaterverlag 2009.
  • Theater spielen mit Kindern und Jugendlichen. Konzepte, Methoden & Übungen, Juventa Verlag Weinheim und München 1999, 2. Aufl. 2004. (Hg., gemeinsam mit Annett Israel)
  • Spiel.raum.theater. Aufsätze, Reden und Anmerkungen zum Theater für junge Zuschauer und zur Kunst des Darstellenden Spiels, Peter Lang Verlag Frankfurt am Main u. a. 2006.
  • Seit 1998 Herausgeberin der Arbeitshefte zum Kinder- und Jugendtheater. Schriftenreihe des Kinder- und Jugendtheaterzentrums in der Bundesrepublik Deutschland. Frankfurt am Main.[5]
  • Horst Hawemann – Leben üben: Improvisationen und Notate, Theater der Zeit Berlin 2014. (Hg. in Kooperation mit der Hochschule für Schauspielkunst „Ernst Busch“ und ASSITEJ Deutschland)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hon.-Prof. Dr. Christel Hoffmann» (German). Hochschule Osnabrück. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Webarchiv|text=Archivlink |url=http://vorlesungsverzeichnis.zhdk.ch/courses/4441 Արխիվացված 2014-09-11 Wayback Machine |wayback=20140911001808 |archiv-bot=2018-04-04 04:04:08 InternetArchiveBot
  3. Webarchiv|text=Archivlink |url=http://www.theater-strahl.de/spurensuche/index.html Արխիվացված 2014-09-11 Wayback Machine |wayback=20140911002421 |archiv-bot=2018-04-04 04:04:08 InternetArchiveBot
  4. u. a. mit dem Goethe-Institut: http://www.goethe.de/ins/fr/lp/prj/bab/net/enindex.htm
  5. Webarchiv|text=Archivlink |url=http://www.kjtz.de/publikationen.asp?size=800&UserID=1070393753&Nr=3&St=0 Արխիվացված 2007-05-28 Wayback Machine |wayback=20070528191040 |archiv-bot=2018-04-04 04:04:08 InternetArchiveBot

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]