Քլիվ Բեքսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլիվ Բեքսթեր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1924(1924-02-27)[1]
ԾննդավայրԼաֆայետ Թաունշիփ, Սասեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհունիսի 24, 2013(2013-06-24)[2] (89 տարեկան)
Մահվան վայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբուսաբան, քրեական քննիչ և գիտնական
Կայքprimaryperception.info
 Cleve Backster Վիքիպահեստում

Գրովեր Քլիվլենդ «Քլիվ» Բեքսթեր կրտսեր (անգլ.՝ Grover Cleveland "Cleve" Backster Jr., փետրվարի 27, 1924(1924-02-27)[1], Լաֆայետ Թաունշիփ, Սասեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 24, 2013(2013-06-24)[2], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ) Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀԳ) հարցաքննության մասնագետ էր, որն առավել հայտնի էր 1960-ականներին պոլիգրաֆի գործիքով կատարած բույսերի հետ իր փորձերով, որոնք հանգեցրին նրա տեսությանը։ Նա պնդում էր, որ բույսերը ցավ են զգում և ունեն էքստրասենսորային ընկալում (ԷՍԸ), որը լայնորեն տարածվեց լրատվամիջոցներում։ Սակայն այս պնդումները հերքվել են գիտական հանրության կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1924 թվականի փետրվարի 27-ին Նյու Ջերսի նահանգի Լաֆայետ թաղամասում[3][4]։ Բեքսթերը սկսել է իր կարիերան որպես հարցաքննության մասնագետ ԿՀՎ-ում և այնուհետև դարձել Գիտական հարցաքննության ակադեմիայի հետազոտությունների և գործիքների կոմիտեի նախագահ։ Նա Կալիֆոռնիայի Սան Դիեգոյում գտնվող Ստի հայտնաբերման Բեքսթերի անվան դպրոցի նախկին տնօրենն է և պոլիգրաֆիայի ուսուցիչն է եղել նախքան բույսերի վրա իր փորձերը[5][6]։ Նա ստացել է դոկտորական աստիճան 1996 թվականին Մեդիսինա Ալտերնատիվայի լրացուցիչ բժշկության ոլորտում[5]։ Նա գրել է Primary Perception: Biocommunication with Plants, Foods and Human Cells գիրքը, որը նկարագրում է իր աշխատանքային 36 տարին և հրատարակվել է 2003 թվականին[7][8]։ Նա մահացել է 2013 թվականի հունիսի 24-ին՝ երկարատեւ հիվանդությունից հետո[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Բեքսթերը հիմնադրեց ԿՀԳ-ի պոլիգրաֆի բաժինը. Ստի հայտնաբերման Բեքսթերի անվան դպրոցը գտնվում է Կալիֆորնիայի Սան Դիեգոյում։ Դպրոցը հիմնադրվել է Նյու Յորքում 1960 թվականին, անմիջապես այն բանից հետո, երբ Բեքսթերը լքեց իր պաշտոնը Կենտրոնական հետախուզական գործակալությունում։ Այն պատրաստում է ոստիկաններին օգտագործել պոլիգրաֆը կամ «ստի դետեկտոր» թեստը[10]։

Առաջնային ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքսթերի կողմից բույսերի ուսումնասիրությունը սկսվեց 1960-ականներին, և նա զեկուցեց՝ նկատելով, որ բույսի տերևին կցված պոլիգրաֆիկ գործիքը գրանցում էր էլեկտրական դիմադրության փոփոխություն, երբ բույսը վնասվում էր։ Նրա աշխատանքը ոգեշնչված էր ֆիզիկոս Ջագադիշ Չանդրա Բոուզեի հետազոտությունից, ով պնդում էր, որ հայտնաբերել է, որ որոշ տեսակի երաժշտության նվագարկումն այն տարածքում, որտեղ բույսեր կան, նրանք ավելի արագ են աճում[11]։ Բոուզեն օգտագործել է կրեսկոգրաֆը[12]` չափելու բույսերի արձագանքը տարբեր գրգռիչներին և ցույց է տվել բույսերի զգացողությունը։ Տարբեր հանգամանքներում բույսերի բջջային թաղանթի տատանումների վերլուծությունից նա ենթադրեց, որ բույսերը կարող են «զգալ ցավ, հասկանալ ջերմությունը և այլն»։ Բոուզեն այս թեմայի վերաբերյալ երկու գիրք է գրել 1902 թվականին (Արձագանքը կենդանի և ոչ կենդանի էակների) և 1926 թվականին (Բույսերի նյարդային մեխանիզմը)։

1966 թվականի փետրվարին Բեքսթերը պոլիգրաֆի էլեկտրոդներ կցեց Դրասինա ծառի թփին՝ սկզբում չափելու, թե երբ է ջուրը հասնում տերևներին։ Էլեկտրոդների կիրառմամբ բույսը ցույց է տվել ցուցումներ, որոնք նման են մարդու արձագանքին։ Դա ստիպեց Բեքսթերին փորձել տարբեր մտքեր, և երբ նա պատկերացրեց տերևի այրումը, ցուցումները դուրս եկան աղյուսակից, քանի որ, ըստ նրա, բույսը սթրեսի ենթարկվեց, երբ վնասելու միտք անցավ[13]։ Նա անցկացրեց մեկ այլ նմանատիպ փորձ, որտեղ նա նկատեց բույսի արձագանքը մեկ այլ սենյակում ծովախեցգետնի մահվանը։ Արդյունքները համոզեցին նրան, որ բույսերը դրսևորեցին փոխանակվող գիտակցություն։ Նա պնդում էր, որ բույսերը ընկալում են մարդու մտադրությունները, և երբ նա սկսեց հետագա զննումները, նա նաև հայտնեց, որ պարզել է, որ մարդկային այլ մտքերն ու զգացմունքները ռեակցիաներ են առաջացրել բույսերում, որոնք կարող են գրանցվել պոլիգրաֆիկ գործիքի միջոցով։ Նա բույսերի զգայունությունը մտքերի նկատմամբ անվանեց «Առաջնային ընկալում» և 1968 թվականին հրապարակեց փորձերի իր բացահայտումները Պարահոգեբանության միջազգային ամսագրում[14]։ Խորհրդային գիտնականները Բեքսթերին հրավիրեցին 1973 թվականին Պրահայում կայանալիք հոգեթրոնիկ ասոցիացիայի առաջին կոնֆերանսին, և նրա աշխատությունը վերնագրված էր «Բույսերի և կենդանական կյանքում բջջային մակարդակում առաջնային ընկալման ապացույցները»[15]։ 1973 թվականից հետո նա հետագա փորձեր կատարեց յոգուրտի բակտերիաների, ձվերի և մարդու սերմի վրա և պնդեց, որ իր արդյունքները ցույց են տվել, որ «առաջնային ընկալումը» կարող է չափվել բոլոր կենդանի էակների մեջ[13]։

Գիտական հանրության արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքսթերի բացահայտումները փորձել են կրկնօրինակել, սակայն ձախողվել են[16][17][18], և գիտական մեթոդին չհետևելու պատճառով նրա տեսությունը չընդունվեց[13][19]։ Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի 141-րդ տարեկան հանդիպման ժամանակ կենսաբանները պնդումն անհիմն համարեցին. Արդյունքները կարծես պատահական էին, փորձի կրկնօրինակումը դեռևս խնդիր է իր և կատարողների համար։ Նրա փորձերի վերահսկման բացակայությունը քննադատության ենթարկվեց, և առաջ քաշվեցին այնպիսի բացատրություններ, ինչպիսիք, օրինակ, պոլիգրաֆներն էին արձագանքում ստատիկ ստատիկ էլեկտրականության կուտակմանը և խոնավության փոփոխություններին։ Պոլիգրաֆի թեստի հուսալիությունը կասկածի տակ դրվեց.[13] Բույսերն ունեն ցելյուլոզային բջիջների պատեր, սակայն չունեն զգայական օրգաններ, ինչը բացառում է բույսերի ԷՍԸ ունենալու հնարավորությունը[5]։

«Մենք գիտենք, որ բույսերը չունեն նյարդային համակարգեր։ Բայց նրանք ունեն փոքր հոսացող էլեկտրական հոսանքներ և ենթակա են արտաքին մանիպուլյացիայի»։ Նա այնուհետև ասաց, որ բույսերը կարող են փոփոխված էլեկտրական արձագանքներ ցույց տալ լույսի, քիմիական նյութերի և հիվանդությունների հանդեպ, բայց նա «գիծ է քաշում» այն պնդմանը, որ նրանք «արձագանքում են մարդու մտքերը և իրադարձությունները, ներառյալ կյանքի վերացումը» Կենսաբան Արթուր Գալսթոնը, St. Petersburg Times թերթ[19][20]։

Կոռնելի համալսարանի, Անսահման գիտական հետազոտության հիմնադրամի, Սան Անտոնիոյի և Տեխասի գիտնականները չկարողացան գտնել արդյունքներ, որոնք հաստատում էին Բեքսթերի բացահայտումները փորձի ժամանակ, երբ ծովախեցգետնի մահը մեկ այլ սենյակում գտնվող բույսի տերևներում էլեկտրական լարման ժամանակ փոփոխություններ առաջացրեց։ Բեքսթերը բացատրեց նրանով, որ իրենք չեն հետևել ճշգրիտ լաբորատոր մեթոդներին, որոնք նա օգտագործել է բնօրինակ փորձեր ժամանակ, և ինքը նույնպես չի փորձել կրկնել դրանք[19]։

2005թ. Կարի Բայրոնը, Գրանտ Իմահարանը և Թորի Բելլեչին գիտության հիման վրա Առասպելները կործանիչներ (անգլ.՝ Mythbusters) ծրագրի հյուրերը նույնպես փորձեցին կրկնել առաջնային ընկալման արդյունքները։ Նրանք օգտագործեցին նույն պոլիգրաֆը՝ կիրառելով Էլեկտրաուղեղագրության (ԷՈւԳ) սարքը, սակայն բոլոր փորձերը ձախողվեցին[21]։

Հանրահայտ մշակույթը և ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքստերի աշխատանքը հայտնի դարձավ և գրավեց հանրության ուշադրությանը[8], և նրա բացահայտումները նման էին հինդուների, բուդդայականների և նոր դարի հետևորդների հավատքներին. Որոշ պարահոգեբաններ քննադատում էին իր աշխատանքները՝ համարելով որ արդյունքներն իր սեփական տելեկինետիկ ընդունակությունների շնորհիվ են[13]։ 2007թվականին, հունիսի 27-ին Բեքստերը հյուրընկալվեց «Coast To Coast AM» երեկոյան ռադիոհաղորդման զրույցեթերում, որի ընթացքում նա հաղորդավար Ջորջ Նուրիի և հաղորդման զանգահարողների հետ քննարկեց իր փորձերը՝ առաջնային ընկալման և բոլոր կենդանիների միջև փոխկապակցման բացահայտումների վերաբերյալ։ Նա բազմաթիվ ռադիհաղորդումների հյուրն է եղել և մինչև այժմ ներկայացրել է բազում հոդվածներ ինչպես նաև ԱՄՆ-ի միջազգային կոնֆերանսներում և հանդիպումներում։

Մարսել Ֆոգելը պնդում էր, որ ինքը կարողացել է կրկնօրինակել այս էֆեկտը «օգտագործելով բույսերը որպես փոխարկիչներ մարդու մտքից դեպի կենսաէներգետիկ դաշտ»։ Բեքսթերի աշխատանքը գրավեց Սայենթոլոգիայի եկեղեցու հիմնադիր Ռոն Հաբարդի ուշադրությունը։ Հաբարդը պաշտոնապես օգտագործեց պոլիգրաֆը որպես «է-մետր», և նա նույնպես հրապարակեց բույսերի հաղորդակցման փորձերը լոլիկի վրա[15]։

Բեքստերի «Առաջնային ընկալում» տեսությունը Discovery Channel MythBusters հեռուստատեթերի թեման է եղել[22]։ Ի վերջո մարդ և միջավայր հանդիսացող բոլոր խթանները, որ կարող էին վերափոխել, հեռացվեցին, առասպելների կործանիչների թիմը կրկնօրինակեցին Բեքսթերի փորձը վիշապածառի բույսի, մածունի, թուքի և ձվերի վրա։ Նրանք կատարեցին այս փորձարկումներից մի քանիսը՝ կիրառելով Բեքսթերի բնօրինակ հետազոտության ժամանակ օգտագործած պոլիգրաֆի նման մի սարք, մինչդեռ մյուս փորձակումներն արված են ԷՈւԳ գործիքով, որը հիմնված է ավելի տարբեր տեխնոլոգիայի վրա, քան պոլիգրաֆը։ Փորձերը դրական արդյունքներ ցույց տվեցին, երբ բույսը արձագանքում է ինչպես իրական վնասին, այնպես էլ վնասի մասին մտքերին։ Դրվագի մեկ այլ հատվածում թիմը փորձարկեց ԷՈւԳ-ով` այն միացնելով բույսին, որպեսզի ստուգի, թե արդյոք այն «տեսնելու է» ձվերը եռացող ջրի մեջ ճաքճքելիս։ ԷՈւԳ գործիքը ոչ մի փոփոխություն չգրանցեց բույսի վրա և միֆը կործանվեց։ Երկու տեխնոլոգիաների միջև եղած տարբերությունները, հավանաբար, առանցքային դեր են խաղացել տարբեր արդյունքների մեջ[23]։ Adam Ruins Everything կրթական հեռուստահաղորդումների մի դրվագում դատաբժշկական գիտության որոգայթների մասին քննարկելիս մի հատվածում քննադատեցին պոլիգրաֆների մասին՝ հղում կատարելով Բեքստերի առաջնային ընկալման փորձը[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Grover Cleveland “Cleve” Backster, Jr. (Feb. 27, 1924 – June 24, 2013)
  3. U.S. Public Records Index Vol 2 (Provo, UT: Ancestry.com Operations, Inc.), 2010.
  4. Matté, James Allen. Forensic Psychophysiology Using the Polygraph: Scientific Truth Verification, p. 39. J.A.M. Publications, 1996. 9780965579407. "Cleve Backster, born Grover Cleveland Backster, Jr., on 27 February 1924 at Lafayette, New Jersey, received an appointment on 12 April 1948 as Plans Officer at the newly formed Central Intelligence Agency (CIA) whose near total operation was headquartered at 2430 E. Street, N. W. in Washington D. C...."
  5. 5,0 5,1 5,2 Robert Carroll (2011 թ․ հունվարի 11). The Skeptic's Dictionary: A Collection of Strange Beliefs, Amusing Deceptions, and Dangerous Delusions. John Wiley & Sons. էջեր 294–296. ISBN 978-1-118-04563-3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  6. James Allan Matté (1996). Forensic Psychophysiology Using the Polygraph: Scientific Truth Verification, Lie Detection. J.A.M. Publications. էջ 39. ISBN 978-0-9655794-0-7. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. Cleve Backster, Primary Perception: Biocommunication with plants, living foods, and human cells (2003) White Rose Millennium Press, 0-9664354-3-5
  8. 8,0 8,1 Karen Sawyer (2010 թ․ փետրվար). The Dangerous Man: Conversations with Free-Thinkers and Truth-Seekers. John Hunt Publishing. էջեր 154–155. ISBN 978-1-84694-345-4. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Grove Cleveland obituary» (PDF). Police Polygraph. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. David Wolfe; Nick Good (2008). Amazing Grace: The Nine Principles of Living in Natural Magic. North Atlantic Books. էջ 91. ISBN 978-1-55643-730-4. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  11. William F. Williams, Encyclopedia of Pseudoscience, 2000 publ. Fitzory Dearborn Publishers, 1-57958-207-9
  12. «File:Crescograph - Jagadish Chandra Bose Museum - Bose Institute - Kolkata 2011-07-26 4040 Cropped.JPG - Wikipedia». commons.wikimedia.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Mark Pilkington (2004 թ․ հունիսի 10). «Primary perception». The Guardian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
  14. International Journal of Parapsychology: "Evidence of a Primary Perception in Plant Life," vol. 10, no. 4, Winter 1968, pp. 329-348
  15. 15,0 15,1 Joan D'Arc (2000 թ․ նոյեմբերի 1). Phenomenal World: Remote Viewing, Astral Travel, Apparitions, Extraterrestrials, Lucid Dreams and Other Forms of Intelligent Contact in the Magical Kingdom of Mind-at-Large. Book Tree. էջեր 191–192. ISBN 978-1-58509-128-7. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  16. Kenneth Horowitz, Donald Lewis and Edgar Gasteiger. (1975). Plant Primary Perception: Electrophysiological Unresponsiveness to Brine Shrimp Killing. Science, 189. pp. 478-480.
  17. Kmetz, John. (1975). An Examination of Primary Perception in Plants. Parapsychology Review, 6. p. 21.
  18. Schwebs, Ursula. (1973). Do Plants Have Feelings?. Harpers. pp. 75-76.
  19. 19,0 19,1 19,2 «Scientists find talking to plants of no real value». St.Petersburg Times. 1975 թ․ հունվարի 31. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  20. Galston, Arthur. The Limits of Plant Power. Natural History, 84. pp. 22-24.
  21. «Episode 61: Deadly Straw, Primary Perception». Annotated Mythbusters. 2006 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
  22. «MythBusters - Season 4, Episode 18: Deadly Straw - TV.com». tv.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  23. «Mythbusters database». Discovery channel. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  24. «Adam Ruins Forensic Science». www.trutv.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլիվ Բեքսթեր» հոդվածին։