Վիշապածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապածառ
Վիշապածառ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Dracaena
Տիպիկ ներկայացուցիչներ

բազմամյա բույս

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Վիշապածառ, (լատ.՝ Dracaena), շուշանազգիների ընտանիքի բազմամյա ծառանման բույսերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է վիշապածառի մոտ 150 տեսակ, տարածված արևելյան կիսագնդի մերձարևադարձային և արևադարձային շրջաններում։ Բունը ճյուղավոր է, տերևները՝ գծային կամ նշտարաձև, ծաղիկները սովորաբար հուրաններում են․ պարզ, վեցանդամ, սպիտակ կամ դեղնավուն ծաղկապատյանով։ Պտուղը՝ հատապտուղ է։ Վիշապային վիշապածառը (լատ.՝  D․ draco), մինչև 20 մ բարձրությամբ և 4 մ բնի տրամագծով ծառ է։ Աճում է Կանարյան և Սոկոտրա կղզիներում։ Ապրում է մինչև 5-6 հազար տարի։ Կեղևից արտադրվում է կարմիր խեժանման նյութ՝ «վիշապի արյուն», որն օգտագործվում է ներկանյութեր պատրաստելու համար։ Հարավային վիշապածառը (լատ.՝  D․ australis), կաշեկերպ տերևներով, կարճաբուն ծառ է։ Աճում է Նոր Զելանդիայում։ 2 տեսակն էլ օգտագործվում են կանաչապատման մեջ։ Վիշապածառի բազմաթիվ տեսակներ (լատ.՝  D․ godseffiana, D․deremensis և այլն) մշակվում են ջերմատներում և սենյակային պայմաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png