Քեռի Ամոսը չի գնում աշխատանքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեռի Ամոսը չի գնում աշխատանքի
անգլ.՝ A Sick Day for Amos McGee
Տեսակգրավոր աշխատություն
ՀեղինակErin E. Stead?
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողErin E. Stead?
Հրատարակվել էմայիսի 25, 2010
Էրին և Ֆիլիպ Ստեդներ

«Քեռի Ամոսը չի գնում աշխատանքի» (անգլ.՝ A Sick Day for Amos McGee), մանկական նկարազարդ գիրք, որ ստեղծել են ամերիկացի երկու երիտասարդ հեղինակներ՝ գրող Ֆիլիպ Ստեդը և նրա կինը՝ նկարչուհի Էրին Ստեդը։ Այն դարձել է Ֆիլիպի երկրորդ գիրքը և Էրինի առաջին աշխատանքը որպես նկարազարդող։

Գիրքը արժանացել է հեղինակավոր մրցանակի՝ Կալդեկոտի մեդալի 2011 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծեր քեռի Ամոսը ամեն օր ավտոբուսով գնում է կենդանաբանական այգի, որտեղ նա շատ գործ ունի. նա շախմատ է խաղում փղի հետ, մրցումով վազում է կրիայի հետ, լուռ նստում է ամաչկոտ պինգվինի մոտ, թաշկինակ է տալիս ռնգեղջյուրին և գիշերն ընթերցում բվի համար, որը վախենում է մթությունից։

Մի անգամ քեռի Ամոսը զգում է, որ հիվանդացել է, դրա համար էլ չի գնում կենդանաբանական այգի։ Կենդանիներն ամբողջ օրը ձանձրանում են, իսկ երեկոյան նույն ավտոբուսով շտապում են նրա տուն։ Նրանք զվարճացնում են քեռի Ամոսին. փիղը նրա հետ խաղում է շախմատ, պինգվինը նստում է նրա կողքին, ռնգեղջյուրը թաշկինակ տալիս, իսկ բուն գիրք է ընթերցում։ Կենդանիները գիշերում են քեռի Ամոսի տանը, իսկ առավոտյան ապաքինված քեռի Ամոսի հետ միասին գնում են կենդանաբանական այգի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 – տարվա լավագույն մանկական նկարազարդ գիրք The New York Times-ի վարկածով[2]
  • 2011 – Կալդեկոտի մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]