Քեննետ Կաունդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kenneth David Kaunda detail DF-SC-84-01864.jpg

Քեննետ Դավիդ Կաունդա (Kaunda) (1924), Զամբիայի Հանրապետության պետական և քաղաքական գործիչ։ Մասնագիտությամբ ուսուցիչ։ 1953-58-ին՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ, որը Հյուսիսային Ռոդեգիայի առաջին քաղաքական կուսակցությունն էր) գլխավոր քարտուղարը։ 1960-ին դարձել է Ազգային անկախության միացյալ կուսակցության նախագահ։ 1964հունվարին կազմել է Հյուսիսային Ռոդեգիայի առաջին կառավարությունը։ Զամբիայի անկախության հռչակումից (1964 թվականի հոկտեմբեր 24) հետո՝ Զամբիայի Հանրապետության նախագահը, կառավարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png