Ծնվել և ներկայումս ապրում է Նոր ԶելանդիայիՕքլենդ քաղաքում։ 14 տարեկան հասակից նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպես նաև Նոր Զելանդիայի հեռուստատեսության բազմաթիվ գովազդներում։ Նրա վերջին դերերից է «ազատարարներից» մեկի դերը՝ «Պաշտամունք» հեռուստասերիալում[1]։ Նկարահանվել է նաև «Սիրո ներքին ուղեցույցը»[2], «Տեղացիները»[3], «Ճեղք»[4] և «Խաղալիք սեր» ֆիլմերում։ Նա խաղացել է նաև 1998-2000 թվականներին նկարահանված «Քսենիա․ ռազմիկների արքայադուստրը» ֆիլմի մի քանի էպիզոդներում։ «Կլեոպատրա 2525» ֆիլմում խաղացել է Լիլիի դերը։ «Գիշերվա 30 օրը» ֆիլմում վամպիրի դեր է խաղացել[5]։ 2011 թվականին «Երանություն» կենսագրական ֆիլմում մարմնավորում է նորզելանդացի գրող Քեթրին Մենսֆիլդին։ Ֆիլմը հեռուստասերիալի կարգավիճակով Նոր Զելանդիայի «Sunday Theatre» հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց 2011 թվականի օգոստոսի 28-ին[6]։
2006 թվականի հունվարի 17-ին ամուսնացել է «Պլուտո» խմբի գլխավոր երաժիշտ-կատարող Միլան Բորիչի հետ։ Նրանք ունեն դուստր։