Քաան Ուրգանջըօղլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաան Ուրգանջըօղլու
թուրքերեն՝ Kaan Urgancıoğlu
Ծնվել էմայիսի 8, 1981(1981-05-08)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԻզմիր, Թուրքիա[1]
ԿրթությունՄարմարա համալսարան, Kadir Has University?, İzmir Özel Türk Koleji? և American Collegiate Institute?
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Քաան Ուրգանջըօղլու (թուրքերեն՝ Kaan Urgancıoğlu, մայիսի 8, 1981(1981-05-08)[1], Իզմիր, Թուրքիա[1]), թատրոնի և կինոյի թուրք դերասան։ Ներկայումս նկարահանվում է թուրքական Սև սեր հեռուստասերիալում, որը ցուցադրվում է Star TV-ով։ Նրա խաղընկերներն են Բուրակ Օզչիվիտը և Նեսլիհան Աթագյուլը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաան Ուրգանջըօղլուն ծնվել է 1981 թվականի մայիսի 8-ին Իզմիրում[4]։ Սովորել է թուրքական տարրական մասնավոր դպրոցում։ Ավագ դպրոց հաճախել է Իզմիրի ամերիկյան քոլեջը[5]։ Ավարտելով ավագ դպրոցը՝ 2000 թվականին տեղափոխվել է Ստամբուլ և սովորել Մարմարա համալսարանի կապիտալ շուկայի և ֆոնդային բորսաների բաժնում[5]։ Քաան Ուրգանջըօղլուն սկսել է սովորել դերասան գործ դեռևս համալսարանական տարիներին[6]։ Դերասանական կրթությունը խանգարել է նրան ժամանակին ավարտել համալսարանը, այդ իսկ պատճառով նա բարձրագույն կրթությունը ավարտել է միայն 7 տարի անց[6]։ 2002 թվականին, երբ սովորում էր համալսարանում, իր դերասանական առաջին քայլերը իրականացրել է Դեմեթ Աքբաղի օգնությամբ, ով ընտանիքի ընկերն էր[6]։ Իր առաջին գլխավոր դերը Քաան Ուրգանջըօղլուն ստացել է «Քարաօղլան» հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Kanal D հեռուստաընկերության եթերում[6]։ 2008 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ չորս ամիս սովորել է դերասանական արվեստ[6]։ Ներկայումս նկարահանվում է թուրքական Սև սեր հեռուստասերիալում, որը ցուցադրվում է Star TV-ով։ Նրա խաղընկերներն են Բուրակ Օզչիվիտը և Նեսլիհան Աթագյուլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.kimnereli.net/kaan-urgancioglu.html
  2. «Kaan Urgancıoğlu».
  3. «Kaan Urgancıoğlu».
  4. «Kaan Urgancıoğlu».
  5. 5,0 5,1 «Kaan Urgancıoğlu».
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Kaan Urgancıoğlu».