Փոլ Ֆարմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Ֆարմեր
անգլ.՝ Paul Farmer
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1959(1959-10-26)
ԾննդավայրՆորթ-Ադամս, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 21, 2022(2022-02-21)[1][2] (62 տարեկան)
Մահվան վայրButaro
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բժշկական դպրոց, Դյուքի համալսարան, Hernando High School? և Հարվարդի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունմարդաբան, իրավապաշտպան, բժիշկ և գրող
ԱշխատավայրՀարվարդի բժշկական դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն[6], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[7] և Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ)[8]
Կայքpih.org/paul-farmer
 Paul Farmer Վիքիպահեստում

Փոլ Ֆարմեր, ( անգլ.՝ Paul Edward Farmer, հոկտեմբերի 26, 1959(1959-10-26), Նորթ-Ադամս, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - փետրվարի 21, 2022(2022-02-21)[1][2], Butaro), ամերիկացի բժիշկ-մարդաբան, բժիշկ, հասարակական գործիչ, առողջապահության ոլորտում միջազգային փորձագետ[9]։ Հայտնի է աղքատ երկրներում բժշկական օգնություն ցուցաբերելու իր գործունեությամբ, առաջին հերթին Հայիթիում, հանդիսանում է բարեգործական կազմակերպության հիմնադիր[10]։ Առողջապահության ոլորտում սոցիալական անհավասարությունների հետազոտող է[11]։ Հարվարդի համալսարանի և Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր է, ՄԱԿ-ի գլխավոր գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական։ ԱՄՆ-ի ազգային բժշկական ակադեմիայի և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ է։ Պարգևատրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ 2021 թ. ապրիլի 24-ին բժիշկ Ֆարմերը հայտարարվել է «Ավրորայի» հերոս՝ ի ճանաչումն «Առողջապահական գործընկերներ» միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության հետ իր կատարած աշխատանքի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է Ֆլորիդայում[12]։ Գերազանցությամբ ավարտել է Դյուկի համալսարանը (1982)։ Բժշկական և փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչումը՛մարդաբանության ասպարեզում, ստացել է 1990 թվականին համապատասխանաբար Հարվարդի բժշկական դպրոցում և Հարվարդի համալսարանում։ 2009 թվականից հանդիսացել է ՄԱԿ-ի կողմից հատուկ պատվիրակի տեղակալ Հայիթիում և մասնակցել է Հայիթիում 2010 թվականին տեղի ունեցած երկրաշարժից հետո պետության վերականգնման աշխատաքներին։

2010 թվականից սկսած հանդիսանում է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր[13][14], «Health and Human Rights» ամսագրի գլխավոր խմբագիր և ԱՄՆ-ի գիտության և մշակույթի ազգային ակադեմիայի անդամ։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ամուսնացել է Դիդի Բերթրանդի հետ։ Ունի մեկ աղջիկ, որը մոր հետ տեղափոխվել է Փարիզ։ Եղբայրը՝ Ջեյֆ Ֆարմերը, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է։ Հայրը մահացել է 49 տարեկան հասակում։ Այդ ժամանակ Փոլը 25 տարեկան էր։ Փոլ Ֆարմերը հայտնի է որպես մարդ, որը բուժում է աշխարհը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մակ Արթուրի թոշակ (1993)[15]
  • Jimmy and Rosalynn Carter Humanitarian Award (2006)
  • Социальный предприниматель 2008 года, Фонд Сколла
  • S. Roger Horchow Award (2010)
  • Washburn Award, Музей науки Бостона]] (2016)[16]
  • Society for Applied Anthropology (2016)
  • Public Welfare Medal — наипрестижнейшая награда НАН США (2018)[9]
  • Dr. Nathan Davis International Award in Medicine, Американская медицинская ассоциация
  • Peace Abbey Courage of Conscience Award (2018):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.miamiherald.com/news/nation-world/world/americas/haiti/article258617863.html
  2. 2,0 2,1 2,2 Dr. Paul Farmer, humanitarian and Partners in Health co-founder, dies at 62(անգլերեն)(untranslated), 2022.
  3. https://www.appliedanthro.org/about/awards-prizes/bronislaw-malinowski-award
  4. https://www1.villanova.edu/villanova/president/university_events/mendelmedal/pastrecipients.html
  5. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  6. https://www.amphilsoc.org/blog/election-new-members-2018-spring-meeting
  7. https://www.amacad.org/person/paul-edward-farmer
  8. https://nam.edu/member/?member_id=k2Cj79J%2F%2Bs22iD2fX8z8VA%3D%3D
  9. 9,0 9,1 Paul Farmer to receive National Academy of Sciences' most prestigious award | EurekAlert! Science News
  10. Paul Farmer | American anthropologist and epidemiologist | Britannica.com>
  11. Михель Д. В. Опыт страдания в условиях неравенства: анализ идей Пола Фармера // Социология власти. — 2017. — Т. 29. — № 4. — С. 127—147. — ISSN 2074-0492. — doi:10.22394/2074-0492-2017-4-127-147
  12. Paul Farmer: One patient at a time – Harvard Gazette
  13. Paul Farmer appointed University Professor – Harvard Gazette
  14. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  15. Paul E. Farmer - MacArthur Foundation
  16. 2016 | Museum of Science, Boston