Փլումաս շրջան (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փլումաս շրջան
Plumas County


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակԿալիֆոռնիայի շրջան
Մտնում էԿալիֆորնիա
ՎարչկենտրոնՔվինսի
Բնակչություն (2010)20 007
Տարածք6615
Հիմնադրված է1854 թ. թ.
Սահմանակցում էԼասսեն շրջան, Սիերրա շրջան, Յուբա շրջան, Բյուտ շրջան, Թիհամա շրջան և Շաստա շրջան
Անվանված էՖեթեր
countyofplumas.com(անգլ.)

Փլումաս շրջան (անգլ.՝ Plumas County), ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 58 վարչական միավորներից մեկը։ Բնակչության թիվը 2010 թվականի դրությամբ կազմում էր 20 007 մարդ։ Շրջանի վարչական կենտրոնը Քվինսի բնակավայրն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոկտո շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1854 թվականին Բյուտ շրջանից։ 1864 թվականին Փլումաս շրջանից առանձնացվել է Լասսեն շրջանը։ Որոշ ժամանակ անց Փլումաս շրջանի կազմի մեջ է մտել Սիերրա շրջանի մի մասը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով շրջանը զբաղեցնում է 6770 կմ² տարածք, որից 6610 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 160 կմ²-ն կամ 2,3 %-ը՝ ջրային տարածքները[2]։

Փլումաս շրջանը գտնվում է Սիեռա Նևադա լեռնաշղթայի հյուսիսային ծայրամասի մոտ։ Շրջանի տարածքի մեծ մասը լեռնային է, որն իրենից ներկայացնում է անցումային գոտի Սիեռա Նևադայի հյուսիսի և Կասկադյան լեռների հարավային ծայրամասի միջև։ Լասեն Պիկը, որը Կասկադյան լեռների ամենահարավային հրաբուխն է, գտնվում է շրջանի հյուսիսային սահմանի մոտ։ Շրջանի սահմաններում գտնվում է Լասեն Վոլկանիկ ազգային պարկի մի մասը։

Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 20 824 մարդ[3], իսկ 2010 թվականի դրությամբ՝ 20 007 մարդ[4]։ Բնակչության խտությունը կազմում էր 3,0 մարդ/կմ²։ Շրջանում հաշվվում էր 13 386 բնակելի շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն է՝ սպիտակամորթներ - 91,8 %, աֆրոամերիկացիներ - 0,6 %, արմատական ամերիկացիներ (հնդկացիներ) - 2,6 %, ասիացիներ - 0,5 %, խաղաօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,1 %, այլ ռասաների ներկայացուցիչներ - 1,8 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ - 2,6 %։ Բոլոր ռասաների 5,7 %–ը լատինոամերիկացիներ են։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
13 519 11 620 11 707 17 340 19 739 20 824 20 007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  2. «US Gazetteer files: 2010, 2000, and 1990». United States Census Bureau. 2011 թ․ փետրվարի 12. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  4. «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  5. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  6. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.