Սիեռա Նևադա (Կորդիլիերաներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիեռա Նևադա (այլ կիրառումներ)
Սիեռա Նևադա լեռներ

Սիեռա Նևադա (Կորդիլիերաներ) (անգլ.՝ Sierra Nevada), լեռնաշղթա ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում՝ Կորդիլիերաների արևմտյան գոտում, Մեծ Ավազան բարձրավանդակի և Կալիֆոռնիա հովտի միջև։ Երկարությունը 750 կմ է, բարձրությունը՝ մինչև 4418 մ (Ուիթնի լեռ)։ Կազմված է գրանիտոդիորիտներից։ Սեյսմիկ շրջան է։ Ստորոտի մոտ կան տաք աղբյուրներ, ցեխահրաբուխներ։ Տարածված են կաղնու մշտականաչ թփուտները, ասեղնատերև անտառները, ալպյան մարգագետինները։ Գագաթները ձյունապատ են։ Կան ազգային պարկեր (Ցոսեմիտյան, Սեկվոյա, Քինգս Կանիոն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 362
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիեռա Նևադա (Կորդիլիերաներ)» հոդվածին։