Փիլիպպոս Սյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիլիպպոս Սյունի
Սյունիք աշխարհը
(18-րդ) Սյունիքի տեր
565 - 581
Նախորդող Գրիգոր Սյունի
Հաջորդող Արտաշիր Սյունի
Հայոց մարզպան
574 - 576 (581)
Նախորդող Գողոն Միհրան
Հաջորդող Տամ Խոսրով
 
Մասնագիտություն՝ զորավար
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր ոչ վաղ քան 581
Դինաստիա Սյունիներ
Քաղաքացիություն Հայկական մարզպանություն
Հայր Գրիգոր Սյունի

Փիլիպպոս Սյունի (6-րդ դար - ոչ վաղ քան 581), հայ նախարար Մարզպանական Հայաստանում, Հայոց մարզպան (574-576) և Սյունյաց աշխարհի տանուտեր (565-581), Գրիգոր Սյունու կրտսեր որդին, Արտաշիր Սյունու եղբայրը, Սյունիների նախարարական տոհմից[1][2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

574 թվականին պարսկական զորքով Հայկական մարզպանություն է արշավում Փիլիպպոս Սյունին։ Նա, Դվին քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում և Խաղամախի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում, ապա Վանանդ գավառի Ոթմուս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարտություն է կրում Վարդան Մամիկոնյանից, սակայն 7 տարի շարունակում է մնալ է Հայաստանում, ապա հեռանում է[1][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 201․
  2. «Սյունյաց իշխանական տունը 6-7-րդ դարերում», Ժիրայր Միրումյան, Երևան, 2017.
  3. 3,0 3,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 260․
  4. 4,0 4,1 «Սեբեոս. Պատմություն», թարգմ.՝ Գուրգեն Խաչատրյան, Վանո Եղիազարյան, Երևան, 2005, էջ 55.