Հովհան Բաբկենի Սյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհան Սյունի
Յովհան Սիւնի
Սյունիքի գահերեց-իշխան
536-554[1], (530-548)[2]
Նախորդող Սահակիա Կամսարական
Հաջորդող Վասդուղ Սյունի
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր 554[1](548)[2]
Դինաստիա Սյունիներ
Հայր Բաբկեն Սյունի
Մայր Սահակիա Կամսարական
Ամուսին Վարազդուխտ Սյունի
Զավակներ Գրիգոր Սյունի և Վասդուղ Սյունի

Հովհան Սյունի (6-րդ դար - 554), Սյունիքի գահերեց-իշխան 536-554 (530-548[2]) թվականներին[1], Սյունիքի գահերեց-իշխան Բաբկեն Սյունու (515-525) և իշխանուհի Սահակիա Կամսարականի (525-536) որդին, գահերեց-իշխաններ Վասդուղ Սյունու (554-555) և Գրիգոր Սյունու (555-565) հայրը, Սյունիների իշխանական տոհմից։

Սյունիքի գահերեց-իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Սյունու մահից հետո, նրա որդու՝ Հովհանի մանկահասակության պատճառով Սյունիքի իշխանության խնամակալությունը իրականացնում է Հովհանի մայրը՝ Սահակիա Կամսարականը։ Ըստ Ղևոնդ Ալիշանի Սահակիան Սահակ Կամսարականի դուստրն էր։ Ստեփանոս Օրբելյանը Բաբկեն Սյունուց հետո նշում է 11 տարվա անիշխանություն[3], այդ տարիները համարվում է Սահակիայի խնամակալության տարիները՝ 525-536 թվականները[1]։ Բաբկեն Սյունու մահից և 11-ամյա ընդմիջումից հետո Սյունիքի գահերեց-իշխան է դառնում նրա որդին՝ Հովհանը (536-554)։ Հովհանին Ստեփանոս Օրբելյանը տալիս է 18 տարվա իշխանություն[3]։ Հովհանին հաջորդում են նրա որդիները՝ Վասդուղը (554-555) և Գրիգորը (555-565)։ Հովհանի կառավարման վերջին տարում՝ 554 թվականին Սյունիքի Պետրոս եպիսկոպոսը մասնակցում է Դվինի երկրորդ եկեղեցական ժողովին։ Այդ ժամանակ ժողովին բացակայում էր Սյունյաց իշխանը, որն էլ փաստում է, որ այդ ժամանակ մահացել էր Հովհանը, իսկ նրա որդի Վասդուղը դեռ չէր նշանակվել գահերեց-իշխան[1]։

Սյունի վանքի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհան Սյունու կինն էր իշխանուհի Վարազդուխտ Սյունին, ով ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, հայոց թվականությունից առաջ («յառաջ քան զհայ թուականն», 551 թ.) հիմնադրել էր Սյունյաց վանքը կամ Սուրբ Գրիգոր եկեղեցին (հետագայում վերանվանվել է Սուրբ Հովհաննես)։ Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցում են արքունական տուն և իշխանանիստ ապարանք։ Հովհան Սյունու և նրա կնոջ՝ Սյունյաց տիկին Վարազդուխտ Սյունու դիմաքանդակները տեղադրված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի եռանկյունաձև խորշերի վերևում։ Նույն ճակատի հարավային լուսամուտի մոտ տեղադրված բարձրաքադակում ամբողջ հասակով և վեղարը գլխին պատկերված է տաճարի ճարտարապետ Հովհաննեսը[1][4][5][6][7][8][9][10][11]։

Ստեփանոս Օրբելյանը գրում է՝.

«Սիւնի վանք որոյ եկեղեցին չքնաղ և նորակերտ ձևով կանգնեալ գնբեթայարկ խորան երկնանման ի մեծ բարեպաշտուհւոյն Վարազդխտոյ` Սիւնեաց տիկնոջէ յառաջ քան զհայ թուականն, յանուն սրբոյ Լուսավորչին։ Եվ առաջև վանացն ի մէջ քաղցրահայեաց մէյդանին դնեն իշխանքն տուն արքունի և ապարանք իշխանանիստ, և յամենայն աւուր ասեն գային ի ժամ պատարագին...»:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Սյունյաց իշխանական տունը 6-7-րդ դարում», Ժիրայր Միրումյան, Գորիս, 2017
  2. 2,0 2,1 2,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 543
  3. 3,0 3,1 «Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի պատմութիւն տանն Սիսական», Մկրտիչ Էմին, 1861 թ. Մոսկվա, Գլուխ Ժգ (էջ 36)
  4. Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 64
  5. «Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի պատմութիւն տանն Սիսական», Մկրտիչ Էմին, 1861 թ. Մոսկվա, Գլուխ Կա (էջ 248)
  6. «Սիւնիքի պատմութիւն», Ստեփանոս Օրբելյան, Գլուխ Կբ
  7. «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Կարապետ Շահնազարյան, 1859, Փարիզ, Գլուխ Կբ (էջ 82)
  8. «Ստորագրութիւն հին Հայաստանեայց», Ղուկաս Ինճինճյան, 1822, Վենետիկ, Սուրբ Ղազար, Նահանգ Թ, էջ 260
  9. «Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1893, էջ 13, 113, 212
  10. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 912 (Սյունի վանք)
  11. «Հայ կանանց դերը միջնադարյան ճարտարապետական հուշարձանների կառուցման գործում (IX-XII դդ.), Ռիմա Բոյաջյան(չաշխատող հղում)